Երեքշաբթի, 08.07.2025, 07:22 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 8
Հյուրեր: 8
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2013  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Օգոստոս » 26 » Շենգավիթի վճարային ծառայության յոթ աշխատակիցներ դատապարտվել են հափշտակության համար
22:19
Շենգավիթի վճարային ծառայության յոթ աշխատակիցներ դատապարտվել են հափշտակության համար
Շենգավիթի վճարային ծառայության յոթ աշխատակիցներ դատապարտվել են հափշտակության համար

Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների  համար «Շենգավիթ-1»  վճարային ծառայության` թվով 7 աշխատակիցներին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել:

Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` «Շենգավիթ-1» տարածքային բաժանմունքի պատասխանատու Ա. Գրիգորյանը, օժտված լինելով բաժանմունքի տեսուչ-վճարողների միջոցով կենսաթոշակների վճարման գործընթացը կազմակերպելու  եւ ղեկավարելու լիազորություններով, պետությունից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել նույն բաժանմունքի տեսուչ-վճարողներ Է. Մաճկալյանի, Ա. Եղիազարյանի, Ս. Հարությունյանի, Կ. Պողոսյանի,  Կ. Պետրոսյանի եւ Ա. Նիկողոսյանի հետ եւ 2006-2010թթ. ընթացքում յուրացման եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:

Ըստ դատավճռի` Ա. Գրիգորյանի հանձնարարությամբ վերոհիշյալ տեսուչները պարզել են հանրապետությունից բացակայող կամ կենսաթոշակների վճարային ցուցակներից չհանված հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները եւ 2006-2010թթ. ընթացքում վճարային ցուցակներում կեղծելով այդ կենսաթոշակառուների ստորագրությունները` նրանց անվամբ անհիմն ելքագրել են իրենց վստահված կենսաթոշակների գումարները` Ա. Գրիգորյանի հետ խմբով յուրացման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ:

Վերոհիշյալ 7 անձանց գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր 11 466 701 դրամի վնաս, որից նախաքննության փուլում վերականգնվել է 4 153 740 դրամ, իսկ դատաքննության ընթացքում՝ 4.528.750 դրամ:

Առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալներ Ա.Գրիգորյանը, Է.Մաճկալյանը, Ա.Եղիազարյանը, Կ.Պողոսյանը, Ս.Հարությունյանը, Ա.Նիկողոսյանը եւ Կ.Պետրոսյանն իրենց մեղավոր են ճանաչել:

Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 06.08.2013թ. դատավճռով Ա. Գրիգորյանը  մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել ազատզրկման՝ 4 տարի 9 ամիս ժամկետով,

Ա. Եղիազարյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով` նյութական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով,

Ս. Հարությունյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով` նյութական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով,

Կ.Պետրոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել  ազատազրկման 4 տարի ժամկետով: Նրա նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշումը եւ պատժաչափի չկրած մասը կրճատվել մեկ քառորդով։

Է. Մաճկալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով եւ դատապարտվել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով: Բայցեւ նրա նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշումը եւ ազատվել ազատազրկման ձեւով նշանակված պատիժը կրելուց:

Կ. Պողոսյանը , Ա.Նիկողոսյանը ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով եւ դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով` նյութական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով։


Դիտումներ: 378 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: