10:13 Շնորհավոր մարտի 8 | |
ArmFin.do.am կայքի աշխատակազմը սիրով շնորհավորում է կանանց և աղջիկներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Սիրել'ի հայուհիներ թող ժպիտը չպակասի ձեր դեմքերից, երջանկությունը միշտ հետապնդի ձեզ, թող ձեր սրտերում սերը միշտ ծվարած լինի, լինեք առողջ և հաջողակ: Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է, որը տոնում են աշխարհի 27 երկրներում: Այդ օրը գեղեցիկ սեռի ներկայացուցիչները տղամարդկանց կողմից արժանանում են հատուկ ուշադրության: Տղամարդիկ փորձում են հաճոյանալ կանանց նրանց գեղեցիկ շուրթերին ժպիտ տեսնելու համար: Սակայն հարկ է նշել, որ կանանց օրը տոնել են այլ նշանակությամբ: Մարտի 8-ը տոնվել է ոչ թե Հիանալի Տիկնանց, այլ հեղափոխական կանանց փառաբանելու համար: Այդ օրը այն կանանց տոնն էր, ովքեր ձգտում էին տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալ: Առաջին անգամ Կանանց միջազգային օրը տոնվել է 1911 թ-ին Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Դանիայում: Ամենուր Կանանց միջազգային օրը սկսվել է տոնվել մարտի 8-ին այն բանից հետո, երբ 1914 թ-ին Ավստրիայի, Վենգրիայի, Գերմանիայի, Նիդերլանդների և Ռուսաստանի կանայք իրենց օրը նշեցին հենց մարտի 8-ին: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |