Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 5
Հյուրեր: 5
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Սեպտեմբեր 20 » Թողարկվել են նոր հուշադրամներ
19:09 Թողարկվել են նոր հուշադրամներ | |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Հայկական վանքերը և եկեղեցիները» միջազգային դրամագիտական ծրագրիշրջանակում թողարկել է արծաթե հուշադրամներ` նվիրված Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարին, Գնդեվանքին եւ Նորավանքին: Բոլոր հուշադրամների դիմերեսի ձեւավորումը նույնն է: Հուշադրամների դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանականարժեքն է` «1000 դրամ dram»: Եզրաշուրթի մոտ ներքեւում «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունն է, իսկ աջում ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»: «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար՝ «2012 ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ» եւ «MOTHER CATHEDRAL OF HOLY ETCHMIADZIN»: Վերեւի անկյուններում եւ ներքևում պատկերված են զարդանախշեր: «Գնդեվանք» Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Գնդեվանքը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար՝ «2012 ԳՆԴԵՎԱՆՔ» եւ «GNDEVANK MONASTERY»: Վերեւի անկյուններում եւ ներքևում պատկերված են զարդանախշեր: «Նորավանք» Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Նորավանքը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար՝ «2012 ՆՈՐԱՎԱՆՔ» եւ «NORAVANK MONASTERY»: Վերեւի անկյուններում եւ ներքևում պատկերված են զարդանախշեր: Բոլոր հուշադրամներն ունեն նույն տեխնիկական բնութագիրը եւ դրանց պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամները թափանցիկ պատիճներով եւ իսկության հավաստագրերովտեղադրված են տուփերում: Հուշադրամների նախագծի հեղինակն է «Coin Invest Trust» ընկերությունը (Լիխտենշտեյն): Հուշադրամները հատվել են «Մայեր»դրամահատարանում (Գերմանիա): Հուշադրամների բնութագիրը. Անվանական արժեքը 1000 դրամ Մետաղը և հարգը արծաթ, 9250 Քաշը 25,0 գ Չափսերը 27,0 x 47,0 մմ Դրամաշուրթը ատամնավոր Ձեւը ուղղանկյուն Որակը պրուֆ Տպաքանակը յուրաքանչյուրից 2500 հատ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |