Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2013 Հունվար 15 » Թողարկվել են նոր հուշադրամներ
21:25 Թողարկվել են նոր հուշադրամներ | |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին նվիրված ոսկե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված են դիմակներ, որոնք խորհրդանշում են թատրոնը: Դիմակներից ձախ՝ հուշադրամի թողարկման տարեթիվն է՝ «2013»: Ներքևում՝ վարագույրի ֆոնին, անվանական արժեքն է`«10000 ԴՐԱՄ», իսկ շրջագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է: Հուշադրամի դարձերեսին Վահրամ Փափազյանի դիմանկարն է: Ներքևի մասում նշված են «1888» և «1968» տարեթվերը, իսկ աջ և ձախ կողմերում վարագույրի ֆոնին շրջագծով «ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ» մակագրությունն է: Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամն իր սետիֆիկատով տեղադրված է կաշվե տուփում: Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում: Հուշադրամի բնութագիրը Անվանական արժեքը 10 000 դրամ Մետաղը և հարգը ոսկի, 9000 Քաշը 8,6 գ Տրամագիծը 22,0 մմ Դրամաշուրթը ատամնավոր Որակը պրուֆ Տպաքանակը 1000 հատ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակիննվիրված արծաթե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ «Աշտարակ» կտավից: Վերևի ձախ մասում ՀՀ զինանշանն է և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2013»: Եզրաշուրթով վերևում և ձախում «ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունն է: Ներքևի մասում անվանական արժեքն է` «100 դրամ»: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Արա Բեքարյանի դիմանկարը և «Քաջ Նազար» հեքիաթի նրա նկարազարդումը: Եզրաշուրթով ձախում և ներքևում «ԱՐԱ ԲԵՔԱՐՅԱՆ» և «Արա Բեքարյան 1913-1986» մակագրություններն են: Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամը տեղադրված է գունազարդ բուկլետում: Էսքիզների և բուկլետի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում: Հուշադրամի բնութագիրը Անվանական արժեքը 100 դրամ Մետաղը և հարգը արծաթ, 9250 Քաշը 28,28 գ Չափը 28,0x40,0 մմ Դրամաշուրթը հարթ Որակը լավացված Տպաքանակը 500 հատ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Ստեփան Աղաջանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ «Նկարչի քրոջ աղջիկը» նկարից և նույն դրվագի գծանկարը: Վերևի ձախ մասում հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2013», ներքևի մասում անվանական արժեքն է` «100 դրամ»: Եզրաշուրթով վերևում և ներքևում մակագրված են համապատասխանաբար՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» և «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Ստեփան Աղաջանյանի դիմանկարը և ներկապնակ ու վրձիններ: Եզրաշուրթով վերևում և ներքևում մակագրված են համապատասխանաբար` «ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ 1863-1940» և «STEPAN AGHAJANIAN»: Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամը տեղադրված է գունազարդ բուկլետում: Էսքիզների և բուկլետի հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում: Հուշադրամի բնութագիրը Անվանական արժեքը 100 դրամ Մետաղը և հարգը արծաթ, 9250 Քաշը 28,28 գ Չափը 28,0x40,0 մմ Դրամաշուրթը հարթ Որակը լավացված Տպաքանակը 500 հատ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին տիեզերքի և գալակտիկաների ոճավորված պատկերներ են: Ներքևի մասումհուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ» և թողարկման տարեթիվը՝ «2013»: Եզրաշուրթի մոտ շրջագծով մակագրված է ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Բենիամին Մարգարյանի դիմանկարը և նրա կողմից հայտնաբերված գալակտիկաները: Եզրաշուրթի մոտ շրջագծով վերևում և ներքևում մակագրված են համապատասխանաբար՝ «ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ» և «BENJAMIN MARGARYAN» ու «1913 -1985»: Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամն իր սետիֆիկատով տեղադրված է կաշվե տուփում: Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում: Հուշադրամի բնութագիրը Անվանական արժեքը 1000 դրամ Մետաղը և հարգը արծաթ, 9250 Քաշը 33,6 գ Տրամագիծը 40,0 մմ Դրամաշուրթը ատամնավոր Որակը պրուֆ Տպաքանակը 500 հատ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |