16:59 Տիգրան Սարգսյանն ընդունել է «Գազպրոմբանկ»-ի պատվիրակությանը | |
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ վարչության նախագահի տեղակալ Նիկոլայ Կորենեւի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, են, որ, ողջունելով հյուրերին կառավարությունում վարչապետը նշել է. «Հույս ունենք, որ նման հանդիպումները կնպաստեն երկկողմ համագործակցության սերտացմանը եւ բանկային համակարգում համատեղ ծրագրերի զարգացմանը»: Իգոր Կորենեւը տեղեկացրել է, որ «Գազպրոմբանկ»-ը մտադիր է ավելի խորացնելու գործունեությունը մեր երկրում, ինչը կառավարության ղեկավարը ողջունել է եւ նշել, որ դա կնպաստի Հայաստանի բանկային համակարգում մրցակցության աճին եւ ոլորտի զարգացմանը: Այնուհետեւ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության ուղղություններին, մասնավորապես, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական ծրագրերին, որոնք մշակվում են հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի կողմից, Երեւանի «Նաիրիտ» քիմիական գործարանի զարգացման հեռանկարներին եւ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Վարչապետ Սարգսյանը եւ Իգոր Կորենեւը քննարկել են նաեւ հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում իրականացվող ծրագրերին եւ դրանցում «Գազպրոմբանկ»-ի հնարավոր ներգրավմանը վերաբերող հարցեր: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |