Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2013 Հունիս 1 » Տիգրան Սարգսյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդևին
23:02 Տիգրան Սարգսյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդևին | |
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Մինսկում երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին և դրանց Հայաստանի մասնակցության հնարավոր ձևաչափերին: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ այդ ուղղությամբ այժմ պետք է հստակեցնել տեխնիկական այն հարցերը, թե ինչպիսի քայլերով պետք է առաջ գնալ: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ քննարկել է նաև երկկողմ հուշագրի ստորագրման հարցը:
Դմիտրի Մեդվեդևը ևս կարևորել է Հայաստանի ներգրավվածությունը եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին և նշել, որ անհրաժեշտ է միայն գտնել համագործակցության պատշաճ ձևաչափ: Անդրադառնալով էներգետիկ ոլորտում փոխգործակցությանը՝ ՀՀ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորման հարցում առկա է լիակատար փոխըմբռնում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին փուլում նախ աշխատել գործող ատոմակայանի գործունեության ժամկետի երկարաձգման, այնուհետև՝ նոր բլոկի կառուցման շուրջ: Կողմերն անդրադարձել են նաև գազի գնի 30 տոկոս սուբսիդավորմանը, մասնավորապես, թե ինչ սկզբունքների ներքո պետք է այն գործի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն կիրառել գրանտային բաղադրիչի տեսքով, ինչի շուրջ բանակցությունները դեռևս կշարունակվեն: Խոսելով Հայաստանի համար դոնորների կոնֆերանսի կազմակերպման մասին՝ Դմիտրի Մեդվեդևը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստակամ է մասնակցել կոնֆերանսին և նպաստել դրա հաջող անցկացմանը: Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են երկկողմ առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև համատեղ այլ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |