Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Սեպտեմբեր 20 » Տիգրան Սարգսյանը մերժեց Հրանտ Բագրատյանի առաջարկը
23:00 Տիգրան Սարգսյանը մերժեց Հրանտ Բագրատյանի առաջարկը | |
Այսօր գործադիրը մերժեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկ նվազագույն աշխատավարձը 32,5 հազ. Դրամից բարձրացնել մինչև 72,5 հազ. դրամի.բացասական եզրակացություն տրվեց.«Հրանտ Բագրատյանի առաջարկն անտանելի կլինի պետական բյուջեի համար»,- հայտարարեց Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը`հավելելով, թե նվազագույն աշխատավարձը ննման կտրուկ չափով բարձրացնելու դեպքում ստիպված կլինեն վերանայել պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերը, ինչը լրացուցիչ 360 մլրդ դրամի ծախս կառաջացնի բյուջեում. «Սա կնպաստի տնտեսությունում ստվերային հատվածի աճին»,- հայտարարեց նա:
Նկատենք, որ Հրանտ Բագրատյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում պնդել է, որ նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ դարձնելու համար փող պետք չէ. «Ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»,- ասել էր նա: Ըստ նրա` կառավարությունը մերժում է իր առաջարկը, քանի որ կառավարության անդամներն իրենք հզոր գործատուներ են և գրպաններից պետք է փող ծախսեին.«Այնպիսի մարդը, ինչպիսին Արմեն Մովսիսյանն է, 10 տարի է՝ յուրացնում է էներգետիկան, որովհետև նա գործատու է: Նրանցից ամեն մեկը օբյեկտներ, բիզնեսներ ունի»,- հայտարարեց Հ.Բագրատյանը՝ ընդգծելով, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման համար լավագույն դեպքում 2 մլրդ դրամի հավելյալ ծախս էր պահանջվելու բյուջեից: Բագրատյանը կարծում է, որ իրեն մերժելու պատճառն այն է, որ կառավարությունը գիտի`դրանից հետո ինքը ներկայացնելու է նվազագույն կենսաթոշակը 75 հզ. դրամ սահմանելու մասին առաջարկ. «Մեծահարուստները պետք է «կիսվեն», այսպիսի կենտրոնացնում չպետք է լինի»,- նշեց Հ.Բագրատյանը: Բագրատյան խոստացավ առաջիկայում հրապարակել կառավարության անդամների ունեցած սեփականության ցանկը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |