![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
20:09 Տիմոշենկոն բանտում է, իսկ «ատկատների» մեջ մեղադրվող Տ. Սարգսյանը՝ կառավարության ղեկին | |
«2008 թ-ին, երբ նշանակեցին վարչապետ, Տիգրան Սարգսյանը ներկայացվում էր որպես բարեփոխիչների թիմի ներկայացուցիչ: Որոշակի առումով նույնիսկ ողջունեցին այդ տրամաբանությամբ Տիգրան Սարգսյանի նշանակումը: Սակայն շատ կարճ ժամանակում հասկացանք, որ Տիգրան Սարգսյանը ոչ թե բարեփոխիչ է, այլ Սերժ Սարգսյանի հլու կամակատարը, քաղաքական ամբիցիաներ չունեցող խամաճիկային չինովնիկ, ով պատրաստ է անվերահապորեն կատարելու Սերժ Սարգսյանի իշխանության բոլոր ցանկություններն ու կամայականությունները: Այսինքն՝ սպասարկել վարչակարգին մինչեւ վերջ: Հետեւաբար, ելնելով հենց այս տրամաբանությունից, Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ Տիգրան Սարգսյանին տեսավ վարչապետի պաշտոնում, քանի որ նրանից պրոֆեսիոնալ կամակատար իշխանական համակարգում թերեւս գոյություն չունի»: Վերլծուբանի կարծիքով՝ «ապահավ Հայաստան» ասվածը առաջիկա հինգ տարիների ընթացքում պատրաստ է վարչակարգի համար, իսկ ժողովուրդը պատրաստ պետք է լինի վատագույնին: «Բնականաբար, իրենց համար՝ իշխանության համար «ապահով Հայաստանը» Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում երաշխավորված է, իսկ հասարակության, ժողովրդի համար բացում է մի չարքաշ ժամանակահատվածի նոր շրջան, որտեղ մարդիկ կրկին լքելու են հայրենիքը՝ իրենց հացը գտնելով օտար երկրներում: Նոր արտագաղթի թափ է սկսվելու, որը պարզապես աղետալի է լինելու Հայաստանի համար»: Դերենիկ Մալխասյանի համոզմամբ՝ Տիգրան Սարգսյանի տեղը ոչ թե կառավարությունն է, այլ ազատազրկման վայրը, եւ նա խուսափում է պատասխանատվությունից՝ միայն Սերժ Սարգսյանի հովանավորությամբ: « Տիգրան Սարգսյանը համոզեց, որ ինքը անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաձախողված վարչապետն է: Նրա օրոք արձանագրվել է երկրորդ մեծությամբ տնտեսական աճը: Առաջինը 90-ականներին՝ 40 տոկոս տնտեսական աճ, որը պայմանավորված էր շատ օբյեկտիվ հատկանիշներով (պատերազմ, Սովետական միության փլուզում, նոր կազմավորվող տնտեսության սկիզբ): Իսկ Տիգրան Սարգսյանի օրոք ռեկորդային տնտեսական անկում գրանցվեց, մենք վերջից երկրորդն էինք աշխարհում՝ Ուկրաինայից հետո, որ ունեցանք աղետալի տնտեսական անկում՝ 14 տոկոսից ավելի: Եւ ո՛չ Տիգրան Սարգսյանը, ո՛չ կառավարության որեւէ անդամ պատասխանատվություն չկրեց այդ տնտեսական աղետի համար՝ ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ Տիմոշենկոն ներկայիս իշխանությունների առաջ պատասխանատու է տնտեսական ճգնաժամի համար, եւ իր օրերն անց է կացնում ճաղերի ետեւում: Այնինչ Տիգրան Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի շնորհիվ խուսափեց այդ պատասխանատվությունից եւ բարեհաջող շարունակում է պաշտոնավարել: Եւ ավելին՝ Տիգրան Սարգսյանի ապաշնորհ կառավարման շնորհիվ է, որ մենք եւ մեր երեխաները ապագա տարիներին վճարելու ենք եռապատկված պարտքը: Սերժ Սարգսյանը սրանով մեսիջ է հղում հայ հասարակությանը, որ իրեն ընդհանրապես չի հետաքրքրում հայ հասարակությունը, բիզնես շրջանակների կարծիքը: Կարեւորը իշխանական շրջանակների համար հաճելի խամաճիկներ ընտրելն է»: Դերենիկ Մալխասյանը հիշեց նաեւ Սերժ Սարգսյանի հիշատակած «ատկատներ»-ի օպերացիան ու այն հիշեցումները, որ Տիգրան Սարգսյանը լավ չի աշխատում եւ մեծ տեղ ունեն նրա կառավարությունում «ատկատները»: «Արված հայտարարությունները եւ ասվածը մեկ բան է, սակայն իրականության մեջ տեսնում ենք բոլորովին այլ բան: «Ատկատների» մեջ մեղադրվող Տիգրան Սարգսյանը կառավարության ղեկին է: Սա նշանակում է առնվազն, որ Ս. Սարգսյանը Տիգրան Սարգսյանին մեղադրելով եւ ցածր գնահատելով նրա աշխատանքը՝ դերասանություն է արել, ժողովրդի աչքին թոզ փչելու տարբերակներից մեկն է ընտրել, որը պայմանավորված էր, ըստ երեւույթին, նախագահական ընտրություններին ինչ- ինչ դիվիդենտներ ստանալու համար, ինչը, սակայն, չեղավ այդպես»: Քրիստինա Մկրտչյան Աղբյուրը` galatv.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |