21:07 Վարչապետ Տիգրան Սարգսյանին.Կոռուպցիոն նոր հնարավորություններ առողջապահության նախարարությունում | |
Վարչապետ Տիգրան Սարգսյանին. առողջապահության ոլորտում մեկ քայլ առաջ, երկու քայլ ետԿոռուպցիոն նոր հնարավորություններ առողջապահության նախարարությունում Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ 2013 թվականի հունվարի 1-ից ծննդօգնության և երեխայի առողջության պետական հավաստագրերը կտեղայնացվեն և մարզերի բակչներն այլևս չեն կարող առանց հատուկ ուղեգրերի իրենց բուժումն ու ծննդօգնությունն իրականացնել մայրաքաղաքում : Մինչ այժմ ծննդօգնության հավաստագրեր ունեցող կանայք կարող էին ազատ ընտրել իրենց ծառայության համար բուժհաստատություն Հայաստանի ողջ տարածքում , իսկ այժմ նրանց ստիպում են իրենց ընտրությունը սահմանափակվել միայն տվյալ մարզի տարածքով: Այժմ մարզերի բնակիչները ծննդօգնության և մինչև 7 տարեկանների բուժման նպատակով կարող են օգտվել մայրաքաղաքի բուժհիմնարկներից միայն համապատասխան ուղեգրի առկայության դեպքում: Իսկ ուղեգիր ստանալու համար, ինչպես մինչև առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացնումն էր, կամ պետք է "ծանոթ” ունենաս, կամ էլ` վճարես դրա համար: Ինչ տրամաբանությամբ է առողջապահության նախարարը սահմանափակում մարզերի սոցիալապես անապահով խավերի ընտանիքների որակյալ առողջապահության ծառայություն ստանալու իրավունքը: Մարզերի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատությունների տեխնիկական վերազինման և մատուցվող ծառայության որոկի բարձրացման փոխարեն այս ոլորտում վերացվում է ազատ մրցակցության հնարավորությունը և պարտադրվում է սպասարկման վայրը միայն անապահով խավերին: Ապահով խավը կարող է առանց ուղեգրի էլ լուծել իր խնդիրը: Այսպսիով, եթե մարզի բնակիչն ուզում է ծննդօգնություն և մինչև 7 տարեկան երեխաների բուժսպասարկում ստանալ մայրաքաղաքի բուժհաստատություններում պետպատվերի շրջանակներում, պարտավոր կլինի վճարել կամ որևէ այլ կերպ փոխհատուցել ուղեգրի համար: Չենք զարմանա , որ արդեն 2013թ-ի մարզերի համապատասխան ծառայությունները ներքին կարգով սահմանեն այն ուղեգրի "արժեքը” , որը պետք է դրվի ուղեգիր տալու իրավունք ունեցող անձի գրպանը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |