ԳԼԽԱՎՈՐ »
2012 » Հուլիս » 28 » Վարչապետը ԲՀԿ-ական փոխնախարարներին եվ փոխմարզպետին ազատեց աշխատանքից
18:24 Վարչապետը ԲՀԿ-ական փոխնախարարներին եվ փոխմարզպետին ազատեց աշխատանքից |
![](http://armfin.do.am/_nw/1/s38219265.jpg)
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամաններով կառավարության կազմում տեղի են ունեցել մի քանի փոփոխություններ: Մասնավորապես, ղեկավարվելով ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով, Լոռու մարզպետի տեղակալ Էդիկ Կարախանյանը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից, իսկ նույն պաշտոնին նշանակվել է Վանիկ Ասատրյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրությունից: Վարչապետի մեկ այլ հրամանով, ղեկավարվելով ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով`Ռոմիկ Տիգրանյանը իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ հրամանով, ղեկավարվելով ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Վարդան Կարապետյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից։
|
Դիտումներ: 413 |
Ավելացրեց: ArmFin
| վարկանիշ: 0.0/0 |