19:03 Վարչապետը պարզաբանումներ է պահանջում | |
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Պարոն Գաբրիելյան, Ձեզ հանձնարարական էր տրված գնումների բնագավառում բացահայտված թերությունների վերաբերյալ ներկայացնել պարզաբանումներ։ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան - Պարոն վարչապետ, որպես գնումների ոլորտը կարգավորող նախարար, կարող եմ ներկայացնել, որ բազմաթիվ խնդիրներն ու բացթողումները մեծամասամբ պայմանավորված են ոչ թե նորմատիվային դաշտով կամ կանոնակարգերով, որտեղ ևս խնդիրներ կան, և մենք ամեն ինչ կանենք դրանք արագ լուծելու համար, այլ այստեղ իրականում խնդիրը վարչարարության շուրջ ձևավորված նորմերի հետ է, որտեղ ներդրվել է այնպիսի համակարգ, որն ունի իր բացասական հետևանքները։ Մենք կարող ենք գրել ցանկացած կանոնակարգ, որոնք այնուհետև կարող են չկատարվել։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Կոնկրետ ի՞նչ եք առաջարկում։ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան - Պարոն վարչապետ, անձանց տեսակետից առաջարկում եմ փոխել Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությանը, որոնք կապ ունեն այդ գործունեության և թերացումների հետ։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Կոնկրետ ո՞ր պաշտոնատար անձանց մասին է խոսքը։ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան - Ղեկավարիների՝ ղեկավարի, տեղակալների, ստորաբաժանումների ղեկավարների, որոնք դրա հետ կապ ունեն։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Պարոն Գաբրիելյան, այսօր ներկայացրեք միջնորդությունը և պարոն Սարգսյան, պատրաստեք հրամանները թվարկված պաշտոնատար անձանց այսօր ևեթ աշխատանքից ազատելու վերաբերյալ։ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան - Պարոն վարչապետ, մենք ունենք նաև միջոցառումների ծրագիր, որով նախատեսվում է վերափոխել ֆինանսների նախարարության կողմից պետության համար պարտավորություններ առաջարկող գնումների հաշվառման գործառույթը՝ գնումների մոնիթորինգի իրականացման գործառույթով, որը հնարավորություն կտա վեր հանել հնարավորին շատ դրույթներ և ընթացքում միջամտել, եթե խնդիրներ լինեն, կազմակերպել, որպեսզի գնումների վերաբերյալ հայտարարությունները յուրաքանչյուր պատվիրատու ինքնուրույն հրապարակի գնումների տեղեկատուում, ձեռք բերել պայմանավորվածություն էլեկտրոնային գնումների համակարգը մշակող կազմակերպության հետ և շտկել համակարգում ներկայում առկա խնդիրները, որի շնորհիվ կկարողանանք շրջանակային համաձայնագրերով գնումներ իրականացնել էլեկտրոնային Armex համակարգի միջոցով՝ արդեն հունվարից, ինչպես նաև իրականացնել հանրային կազմակերպությունների կողմից իրականացվող գնումների մոնիթորինգ՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հետ, քանի որ դա իրենց իրավասությունների ոլորտն է։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Կոնկրետ ո՞ր ոլորտների մասին է խոսքը գնում։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Այսինքն, մենք տնտեսեցինք կես միլիարդ դրամ միայն մեկ մրցույթից։ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան - Այո, այդքան գումար էր նախատեսված, եթե չմիջամտեինք, ապա կլիներ 2.5 միլիարդի ծախս։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բոլոր նախարարներին. հաշվի առեք, այսուհետև ճիշտ գնումների կազմակերպման համար դուք կրելու եք անձնական պատասխանատվություն։ Սխալ մրցույթի հայտ հրապարակել, որի արդյունքում ի սկզբանե հայտնի է, թե ով է հաղթելու, կոնկրետ այս օրինակը նշանակում է, որ կոնկրետ դեպքում կարելի է 500 մլն դրամ տնտեսել։ Պատկերացնում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը։ Այսուհետև նախարարները կրելու են անձնական պատասխանատվություն, որովհետև ամբողջ կանոնակարգն ապակենտրոնացրել է հայտերի ներկայացումը, որոշումների ընդունումը։ Դա ձեր անձնական պատասխանատվությունն է լինելու։ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյան - Պարոն վարչապետ, ուսումնասիրություններն արդեն իսկ ավարտվել են, ներկայումս ամփոփում ենք ամբողջ ծավալով։ Ներկայացնեմ նախնական արդյունքները։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Ուղղակի խայտառակություն է։ Կարևորագույն օբյեկտ, որը գտնվում է հանրային ուշադրության կենտրոնում, պետական բյուջեից 700 մլն դրամ ենք հատկացրել, աշխատանքները մինչև հիմա ավարտված չեն, և պարզվում է, որ պետությունը պետք է լրացուցիչ գումարներ հատկացնի։ Վարչապետի վերահսկողության ծառայության ղեկավարին քաղաքաշինության տեսչության հետ համատեղ` ուսումնասիրություն կատարել և բոլոր նյութերը հանձնել մեր իրավապահ մարմիններին` ոչ միայն այս դեպքով, այլև ընդհանրապես պետական բյուջեից իրականացված բոլոր ծրագրերի վերաբերյալ շինարարության ոլորտում։ Եթե կոնկրետ այս դեպքում այսպիսի կարևորագույն օբյեկտի պարագայում այսպիսի լկտիություն ու այլանդակություններ կան, կարող ենք պատկերացնել, թե մնացած օբյեկտներում ինչ խախտումներ են բացահայտվելու։ Անհապաղ սկսել աշխատանքները և կոնկրետ այս նյութերն անհապաղ հանձնել իրավապահ մարմիններին։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ | |
|
Մեկնաբանություններ: 0 | |