![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
19:16 Վրաստանում իջեցրել են բնական գազի սակագինը | |
![]() Վրաստանի կառավարությունը բնական գազի սակագինը 10 տոկոսով նվազեցնելու որոշում է ընդունել: Այդ մասին հայտարարվել է կառավարության մարտի 1-ի նիստում: «Վրաստանի կառավարության նիստում որոշվել է Վրաստանի ամբողջ տարածքում գազի սակագինը նվազեցնել 10%-ով. մեկ խմ-ի դիմաց այն կնվազի 0,05 լարիով (0,03 դոլար)», -նշված է հաղորդագրության մեջ, հայտնում է «Նովոստի Գռուզիան»: Էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն կառավարության նիստի ավարտից հետո հայտնել է, որ սակագինն իջեցվել է Նավթի եւ գազի կորպորացիաի հաշվին, եւ մատակարարները գազը կստանան նվազեցված փոխարժեքով: «Սկսվել է ընտրություններից առաջ բնակչությանը «Վրացական երազանք» դաշինքի տված խոստումների իրագործումը», - հայտնել է Քալաձեն, հաղորդում է GHN-ը: Ներկայումս Վրաստանի բնակչությունը գազի մեկ խմ-ի դիմաց միջինը վճարում է 0,5 լարիից (0,3 դոլար ) քիչ ավելի` կախված շրջանից: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |