![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
16:49 Խաչատուրովները Ռուսաստանի խոշորագույն ընտանեկան բիզնես ունեցողների առաջին եռյակում են | |
![]() Գուցերիեւների ընտանիքի կարողությունն ամսագիրը գնահատել է 6,22 միլիարդ դոլար: CEO-ի փորձագետները Ռոտենբերգների եւ Խաչատուրովների կարողությունը գնահատել են 5,81 եւ 5,74 միլիարդ դոլար: 2010թ.ից սկսած` Ռուսաստանի 50 ամենահարուստ ընտանիքների կարողությունն աճել է 66%-ով` մինչև 70,58 միլիարդ դոլար, իսկ 2011թ.-ի համեմատությամբ` ամենահարուստ ընտանիքների կարողության աճի դինամիկան կազմում է 15%: Այլ կերպ ասած` «ռուսական միջին բիզնես կլանն ավելի արդյունավետ է բաշխում իր փողերը, քան ռուսական միջին միայնակ միլիարդատերը»,- նշում են փորձագետները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: Առաջին տասնյակում ընդգրկված ընտանիքների կարողությունը կազմում է 38,65 միլիարդ դոլար: Ցուցակի առաջին տասը ընտանիքների հիմանական կապիտալ են հանդիսանում զարգացման ոլորտում արժեթղթերը, եւս 6 ընտանիք զբաղվում են հոլդինգով եւ առեւտրով: Ցուցակում ընդամենը 134 մարդ է ընդգրկված: Մասնակիցների միջին տարիքը 49 է: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |