
17:45 «Յունիբանկի» տրամադրած վարկերի քանակն ավելացել է 2 անգամ | |
![]() «Յունիբանկի» լայն մասնաճյուղային ցանցը` 43 մասնաճյուղ, հնարավորություն է տալիս վարկավորման գործընթացը հաճախորդների համար դարձնել էլ ավելի հարմարավետ, իսկ ավտոմատացված նոր համակարգի ներդրումը` էապես կրճատել վարկային գործարքների ձեւակերպման ժամանակը: Սպառողական վարկերի գերակշռող դեպքերում վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը բանկը կայացնում է բանկ դիմելու օրը: Այս տարի բանկը մասնաճյուղերում կտեղադրի հատուկ տերմինալներ` վարկերի մարումները, UNISTREAM դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ եւ այլ գործարքներ իրականացնելու համար: Մանրածախ բիզնեսի, այն է` սպառողական վարկերի եւ բանկային քարտերի ուղղության զարգացման հետ մեկտեղ, «Յունիբանկն» առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում նաեւ փոքր եւ միջին բիզնեսի աջակցմանը: ՓՄՁ-երին տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 32 մլրդ ՀՀ դրամը: Այսօր «Յունիբանկի» բիզնես-վարկավորման ծրագրերն ամենապահանջվածն են շուկայում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |