Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2014 Հունվար 16 » Յունիբանկը դարձել է Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի անդամ
13:46 Յունիբանկը դարձել է Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի անդամ | |
Յունիբանկը սկսում է համագործակցությունը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) հետ` դառնալով կազմակերպության թղթակից անդամ: Անդամակցության շրջանակներում բանկը կընդլայնի համագործակցությունը բիզնես ներկայացուցիչների հետ, կնպաստի անդամ կազմակերպությունների բիզնես ծրագրերի իրագործմանը` ձգտելով դառնալ առավել շահավետ գործընկեր ՓՄՁ- ների համար:
31.12.13թ. դրությամբ Յունիբանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 113 մլրդ դրամ, որից 61 մլրդ դրամը բաժին է ընկել բիզնես վարկերին: Բիզնեսի համար վարկային միջոցների հասանելիությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկում է վարկեր առանց որևէ միջնորդավճարի: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է սկսած տարեկան 12%-ից, մարման ժամկետը` մինչև 120 ամիս, գումարը` մինչև 2 մլն ԱՄՆ դոլար կամ եվրո: Վարկը տրամադրվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին ցանկացած բիզնես նպատակի համար, այդ թվում` այլ ֆինանսական հաստատություններում վարկերի վերաֆինանսավորման համար: Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում գործում է 2000թ.-ից: Կազմակերպության նպատակն է պաշտպանել անդամ ընկերությունների շահերը հարկային և իրավական դաշտում, ինչպես նաև աջակցել գործարար միջավայրի բարելավմանն ու լավագույն բիզնես փորձառության ներդրմանը: Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատին անդամակցում են տնտեսության տարբեր ոլորտների շուրջ 100 ընկերություններ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |