ՈՒրբաթ, 17.05.2024, 12:51 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 25 » ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ
22:47
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ

   Ինչպես հայտնի է, ժամանակին
կառավարությունը որդեգրեց արտահանման առաջանցիկ աճի ապահովման քաղաքականություն։ Չնայած դրան, արտահանման ծավալներն ավելանալու փոխարեն վերջին շրջանում նվազում են։
   Եթե տարեսկզբի յոթ ամիսների տվյալներով այն նախորդ տարվա մակարդակը գերազանցեց 13 տոկոսով, ապա արդեն հունվար-սեպտեմբերին կազմեց ընդամենը 6 տոկոս։ Այսինքն՝ աճի տեմպը երկու ամսվա ընթացքում կրկնակի կրճատվեց։ 
   Ճիշտ է, արտահանման 6 տոկոսանոց աճը ամբողջությամբ չի արտացոլում իրական պատկերը այս հարցում մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանից, այսպես ասած, օդային տրանսպորտի տեղափոխումը, որը, ըստ էության, որեւէ առնչություն չունի իրական արտահանման հետ։ 
   Այսպես. տարեսկզբի առաջին երեք եռամսյակների ընթացքում արտահանումը նախորդ տարվա մակարդակը գերազանցել է 62 մլն դոլարով, որի 50 միլիոնը տեղափոխված ինքնաթիռի արժեքն է։ Ստացվում է, որ այս տարվա ընթացքում Հայաստանի իրական արտահանումն ավելացել է 12 մլն դոլարով կամ 1,2 տոկոսով։ 
   Ընդ որում, դա տեղի է ունեցել դրամի թուլացման պայմաններում։ Ընդունված է ասել, որ ազգային արժույթի արժեզրկումը նպաստում է արտահանման խրախուսմանը։ Այնուհանդերձ գոնե այս փուլում այդպես չէ։ 
   Պարզվում է, որ դրամի թուլացումից հետո արտահանումն ավելանալու փոխարեն սկսել է հետընթաց ապրել։ Դա սկսվեց արդեն հունիս ամսին։ Այդ ամսին արտահանումը նախորդի համեմատ ավելացավ 0,5 տոկոսով։ Արդեն հուլիսին անկումը արդեն չորս տոկոս էր։ Օգոստոսին վիճակը մի փոքր բարելավվեց՝ արտահանումը նախորդ ամսվա համեմատ ավելացավ 1,3 տոկոսով։ 
   Սակայն սեպտեմբերին դարձյալ արտահանումը նվազեց, ընդ որում, բավական բարձր՝ 7,4 տոկոսով։ Այդ ամսին անկումը շատ ավելի կտրուկ էր հատկապես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելի քան 24 տոկոս։ 
   Վերջին ամիսներին արտահանման ոլորտում տեղի ունեցող այս զարգացումներն անշուշտ մտահոգիչ են։ Նամանավանդ եթե հաշվի առնենք, որ արտաքին շուկաներում Հայաստանի արտահանման պոտենցիալ ունեցող ապրանքատեսակների գնային դրսեւորումները մեծ մասամբ դրական են եղել։ Խոսքը առաջին հերթին վերաբերում է հումքային ապրանքներին։ Մասնավորապես սեպտեմբերին համաշխարհային շուկայում պղինձը թանկացել է գրեթե 8 տոկոսով։
   Այս դրսեւորումները, ըստ էության, շատ բանով կապված են եղել արդյունաբերության ոլորտում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների հետ։ Թեեւ տնտեսության այդ ճյուղը Հայաստանում շարունակում է բավական բարձր տարեկան արդյունք ապահովել, այնուհանդերձ վերջին մի քանի ամիսներին այստեղ եւս միտումները դրական չեն։ Ընդ որում, դրանք գրեթե ամբողջությամբ համընկնում են արտահանման ոլորտի բացասական դրսեւորումներին։
   Արդյունաբերության մեջ եւս հունիսին դանդաղեց աճի տեմպը։ Այդ ամսին տնտեսության իրական հատվածում արտադրության ծավալը նույնիսկ զիջեց մայիսի մակարդակը։ Թեեւ հուլիսին մի փոքր աճ գրանցվեց, այնուհանդերձ օգոստոսից դարձյալ անկումային վիճակը վերականգնվեց։ 
   Օգոստոսին նախորդ ամսվա նկատմամբ նվազեց արդյունաբերության արտադրանքի ծավալը։ Նույնը տեղի ունեցավ նաեւ հաջորդ ամսին։ Սեպտեմբերին արդյունաբերությունն ավելի քիչ արտադրանք թողարկեց, քան օգոստոսին։ 
   Եվ սա այն դեպքում, երբ մինչ այդ տնտեսության այս ճյուղում լուրջ առաջընթաց էր արձանագրվում ինչպես նախորդ ամսվա, այնպես էլ նախորդ տարվա համեմատ։ Ասենք, մայիսին ապրիլի համեմատ արդյունաբերության աճը գերազանցում էր 16 տոկոսը։ Այն բավական մեծ էր նաեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (17 տոկոս)։ 
   Մինչդեռ հունվար-սեպտեմբերին աճը կազմեց 11,6 տոկոս։ Անշուշտ վատ ցուցանիշ չէ, սակայն մեծ է հատկապես տարեսկզբի բարձր ակտիվության դերը։ Այնինչ տարեվերջն արդյունաբերության համար այնքան էլ խոստումնալից չէ։ 
   Արդյունաբերության եւ արտահանումների ոլորտում տեղի ունեցող զարգացումներն իրենց ուղղակի ազդեցությունն են թողել տնտեսական ակտիվության վրա։ Պատահական չէ, որ ութ ամիսների համեմատ տարեսկզբի երեք եռամսյակների տվյալներով, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է։ Անկումը կազմում է 0,7 տոկոս։ Եթե հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության մակարդակը հասավ մինչեւ 8,3 տոկոսի, ապա հունվար-սեպտեմբերին վերադարձավ 7,6 տոկոսի։ 
   Անշուշտ, անկումը շատ ավելի մեծ կլիներ, եթե սեպտեմբերին տնտեսական ակտիվությանն օգնության չգային գյուղատնտեսությունն ու շինարարությունը։ 
   Տեւական ժամանակ անկում գրանցող շինարարության ճյուղում անցած ամիս վիճակագրական ծառայությունը բում է գրանցել։ Կապիտալ շինարարության ծավալը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 43 տոկոսով։ 
   Թե ինչի հաշվին է արտահայտվել նման կտրուկ աճը, հայտնի չէ։ Այնուհանդերձ դա մի փոքր կրճատել է ոլորտում գրանցվող անկման տարեկան մեծությունը։ Ինը ամիսների տվյալներով, վիճակագրությունը հայտարարագրել է շինարարության 2 տոկոսանոց անկում, նախորդ տարվա համեմատ։ Նշենք, որ անցած ամիս անկումը գերազանցում էր 4 տոկոսը։ 
   Չնայած տարվա ավարտին զուգընթաց սովորաբար տնտեսական գործընթացներն ակտիվանում են, այնուհանդերձ Հայաստանում տեղի է ունենում հակառակ գործընթացը։ Դա նկատելի է հատկապես արդյունաբերության հատվածում։ Տարեսկզբի բարձր ակտիվությունից հետո վերջին ամիսներին պասիվացել է նաեւ էներգետիկան։
                                                                                                                       Ս.Բեգլարյան
 Աղբյուրը` armworld.am
Դիտումներ: 568 | Ավելացրեց: ArmFin | Վարկանիշ: 5.0/1
ընդամենը մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: