ՈՒրբաթ, 17.05.2024, 13:50 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հունիս » 29 » Ծառուկյանը շարունակում է ընդլայնել իր բիզնեսները
23:42
Ծառուկյանը շարունակում է ընդլայնել իր բիզնեսները
    Այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը համարվում է ընդդիմադիր քաղաքական ուժ, ուստի ենթադրվում էր, որ Գագիկ Ծառուկյանը նոր ներդրումներ չպետք է կատարի Հայաստանում` քաղաքական և տնտեսական տեսանկյուններից ելնելով, նամանավանդ որ մեր երկիրը դեռևս ամբողջովին դուրս չի եկել ֆինանսատնտեսական ճգնաժամից: Սակայն վերջին ամիսներին Գագիկ Ծառուկյանն այնուամենայնիվ նոր ներդրումներ է կատարել, մասնավորապես վերջերս Երևանում բավեց նրան պատկանող` «Opel» մակնիշի ավտոմեքենաների խանութ սրահը, ինչպես նաև բրենդային հագուստի նոր խանութ-սրահը Երևանի կենտրոնում:


   Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` նա բացել է «Kempinski» բրենդի կոմպլեքս հյուրանոցային համալիր, որն էլ կլինի մայրաքաղաքի  լավագույն բրենդներից մեկը:

Վերոնշյալ հյուրանոցային համալիրը կգտնվի Երևանից Աբովյան տանող մայրուղու վրա:

Այս ամենից կարելի է ենթադրել, որ այսօր ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական դեմքը շարունակում է ներդրումներ կատարել և աշխատետեղեր ստեղծել հենց ՀՀ-ում:

Այս ամենը երկու իմաստով է հետաքրքրական. առաջին այն է, որ լինելով ընդդիմություն` Գագիկ Ծառուկյանն այնուամենայնիվ վստահում է երկրի իշխանություններին, այսինքն համոզված է, որ իր ներդրումները չեն կարող որևէ մեկի կողմից խոչընդոտվել:

Մյուս կողմից հետաքրքրականն այն է, որ շատ է խոսվում, թե Հայաստանում այնպիսի քաղաքական իրավիճակ է, որ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական դեմքերը չեն կարող ունենալ բիզնեսներ և այն գործարարներն, ովքեր ունեն ընդդիմադիր հայացքներ` ենթարկվում են հալածանքների:

Այո', նման դեպքեր եղել են նախկինում, և այդ դեպքերից ամենավառ օրինակը Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ տեղի ունեցած գործողություններն էին, որի ժամանակ նա զրկվեց իր սեփական բիզնեսներից: Բայց այսօր կարելի է խոսել հակառակ գործընթացի մասին, երբ երկրում ձևավորվել է մի այնպիսի մթնոլորտ, որ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժը կարող է հանգիստ ներդրումներ կատարել: Սա էլ, իհարկե, խոսում է ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդման և ազատական շուկայական հարաբերությունների կայացման մասին: Թե որքան կշարունակվեն այս գործընթացները և որքանով ավելի խորը արմատներ կգցեն ձևավորվող այս ավանդույթները` ցույց կտա ժամանակը, բայց այսօր ակնհայտ մի բան է երևում, որ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական գործչի կամ ուժի նկատմամբ իշխանության կողմից հալածանքներ և ճնշումներ չկան:

Ճիշտ է, այստեղ կարող է հարցադրում լինել` արդյո՞ք այս ուժը ընդդիմություն է: Սակայն ընդդիմությունը «պոզով-պոչով» չի լինում, փաստը մնում է փաստ, որ ԲՀԿ-ն չի մտել կոալիցիայի մեջ, դեմ է քվեարկել կառավարության ներկայացրած ծրագրին, նաև հայտ է ներկայացնում առաջիկայում նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով հանդես գալու: Սա նշանակում է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է, ինչն էլ ցույց է տալիս, որ այսօրվա իշխանությունները` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ավելի պետականամետ մտածելակերպ ունեն և չեն խոչնդոտում ընդդիմադիր դաշտում գործող գործարարներին, նրանց նկատմամբ հարկային տեռոր չեն իրականացնում և հնարավորություն են ստեղծում, որպեսզի ընդդիմադիր դաշտի գործիչները ևս մեծ ներդրումներ կատարեն Հայաստանում:


                                                                                                             Աղբյուրը` Slaq.am


Դիտումներ: 519 | Ավելացրեց: ArmFin | Վարկանիշ: 0.0/0
ընդամենը մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: