ՈՒրբաթ, 17.05.2024, 14:52 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 11 » Որքան մեծ է անկումը, այնքան բարձր են հարկերը
21:27
Որքան մեծ է անկումը, այնքան բարձր են հարկերը

   Որքան մեծ է անկումը, այնքան բարձր են հարկերը 
   
   Ողջ աշխարհում իշխանությունները նոր գաղափար են հղացել. անպայման բարձրացնել քաղաքացիների եկամուտներից գանձվող հարկերը՝ բյուջեի պակասուրդները նվազեցնելու նպատակով։
   Բնականաբար, հետ չեն մնում այդ առումով նաեւ հայրենի իշխանությունները։ Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Եկամտային հարկի» մասին նոր օրենքը։ Մինչ այդ մեզանում սահմանեցին շքեղության հարկ, հաստատագրված վճարից անցում կատարեցին արտոնագրային վճարների եւ այլն։ Իշխանությունները ողջ աշխարհում ցանկանում են, որ ճգնաժամերի համար վճարեն քաղաքացիները։ 
   
   ԴՐԱՄԱՏԻԿ 
   ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
   Հարկման հարցում իշխանությունների եւ քաղաքացիների հակամարտությունը միշտ էլ չափազանց դրամատիկ է եղել։ 
   1449 թվականին Անգլիայում եկամտահարկ սահմանելու փորձն ավարտվեց Քենթ կոմսությունում ապստամբությամբ։ Թագավորը ստիպված եղավ գլխատել իր գլխավոր հարկահավաքին եւ չեղյալ հայտարարել հարկը։ 
   1472 թվականին Էդուարդ IV-ը հասավ նրան, որ պառլամենտը սահմանեց 10-տոկոսանոց եկամտահարկ՝ Ֆրանսիայում պատերազմի համար 13 հազար նետաձիգ վարձելու նպատակով։ Անգլիացիները հրաժարվեցին վճարել, եւ հարկը չեղյալ հայտարարվեց։ 
   Ազատության եւ հարկերի հարաբերակցության մասին շատ էին մտորում XVII դարի Բրիտանիայում։ Ուինստոն Չերչիլը գրել է այդ ժամանակների մասին. «Ո՞ւմ է պատկանում վճռորոշ խոսքի իրավունքը հարկման հարցերում։ Մինչ այդ ամենքը ընդունում էին միջնադարյան դոկտրինը. «Թագավորը չի կարող կառավարել իր ժողովրդին որեւէ այլ օրենքներով, քան նրանք, որոնց համաձայն է ժողովուրդը, եւ հետեւաբար չի կարող հարկման ենթարկել ժողովրդին առանց նրա համաձայնության։ 
   Բայց այս դոկտրինը ոչ ոք լրջորեն չի վերլուծել։ Եթե դա Անգլիայի հիմնական օրենքն է, ապա անցյալի մշուշի՞ց է եկել այն, թե՞ ծնվել նախկին արքաների զիջումներից։ Համաձայնությամբ հարկումը յուրաքանչյուր անգլիացուն ի ծնե շնորհված անքակտելի իրավո՞ւնք է, թե՞ արտոնություն, որից կարելի է զրկել։ Վե՞ր է արդյոք թագավորն օրենքից»։ 
   
   ՓԱԽՈՒՍՏ ՀԱՐԿԵՐԻՑ
   Երբեմն իշխանությանը հաջողվում էր համոզել քաղաքացիներին, որ նրանց հարկման ենթարկելն անհրաժեշտ է իրենց իսկ շահերի համար. պետությունը չի կարող գոյատեւել բյուջեում փողի մշտական պակասի պայմաններում։ 
   Երբ 1894 թվականին աճողական եկամտահարկ սահմանվեց ԱՄՆ-ում, մարդիկ հերթ էին կանգնում այն վճարելու համար, ըստ որում՝ վճարում էին նույնիսկ նրանք, ովքեր կարող էին օգտվել արտոնություններից։ Իշխանությունները որոշեցին օգտվել հարկատուների այդօրինակ տրամադրություններից եւ 1916 թվականին եկամտահարկի վերին նշաձողը 7%-ից բարձրացվեց 15%-ի, 1917 թվականին՝ 67%-ի, իսկ 1921 թվականին այն արդեն 77% էր։ 
   Մարդիկ շատ արագ կորցրին խանդավառությունը եւ զանգվածաբար դադարեցին վճարել։ 
   1929 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից եւ վրա հասած Մեծ դեպրեսիայից հետո հայտնվեցին ժամանակակից տիպի օֆշորներ, եւ հարուստ մարդիկ հայրենիքում աճողական հարկումից խուսափելու համար սկսեցին տեղափոխել իրենց փողերն այնտեղ։ 
   Ճգնաժամի սկսվելուց հետո իշխանության եկած եւ այդ ճգնաժամի հաղթահարմանը ձեռնամուխ եղած նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի ընկերներից մեկը հիշում էր, թե ինչպես ամերիկացի մի հարուստ ֆինանսիստ ասաց իրեն. «Բոլոր փողերս փոխանցել եմ Բահամներ, եւ դրանք կմնան այնտեղ, քանի դեռ այս տականքը կմնա Սպիտակ տանը»։ 
   
   ԻՐԱՎԻՃԱԿԸ 
   ԿՐԿՆՎՈՒՄ Է
   Ներկայումս իրավիճակը հիշեցնում է 1930-ական թվականները, միայն թե «Մեծ դեպրեսիայի» փոխարեն գործածվում է «2008-2009 թվականի ճգնաժամ» արտահայտությունը։ Զարգացած երկրներում խոսում են հարկերն ավելացնելու մասին։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրապարակեց իշխանության ծրագրերը՝ ամենահարուստների, տարեկան 1 մլն եվրոյից ավելի եկամուտ ունեցողների համար եկամտահարկի վերին նշաձողը ներկայիս 41%-ից մինչեւ 75%-ի բարձրացնելու վերաբերյալ։ 
   Իսկ մամուլը եռանդագին քննարկում է, թե Ֆրանսիայի ամենահարուստ մարդը՝ Բեռնար Առնոն, իսկապե՞ս պատրաստվում է այդ կապակցությամբ ընդունել բելգիական քաղաքացիություն։ 
   Պորտուգալական իշխանություններն իրենց հերթին արդեն որոշում են կայացրել 2013 թվականին «ազգային համերաշխության հատուկ հարկ» սահմանելու մասին, որը պարտավոր կլինեն վճարել տարեկան 1 մլն եվրոյից ավելի վաստակող քաղաքացիները։ Թեպետ մնացյալ քաղաքացիները նույնպես ստիպված կլինեն ավելին վճարել, քանզի վերանայվում են աճողական եկամտահարկի բոլոր դրույքները։ 
   ԱՄՆ-ում հարկային թեման եռանդագին քննարկվում է նախընտրական պայքարի ընթացքում։ Նախագահ Բարաք Օբաման համարում է, որ հարկերը պետք է բարձրացնել, բայց ոչ բոլորի, այլ միայն ամենաունեւորների համար։ 
   Իրավիճակը ողջ աշխարհում պարադոքսալ ընթացք է ստանում։ Տեղի է ունենում տնտեսության անկում, իրենք՝ իշխանությունները, հայտարարում են, թե հարկային մուտքերը նվազում են հենց անկման պատճառով եւ... բարձրացնում հարկադրույքները։ Այսպիսով՝ որքան մեծ է անկումը, այնքան, նրանց կարծիքով, բարձր պիտի լինեն հարկերը։ 
   Ըստ էության, հարկատուները պիտի վճարեն ճգնաժամի երկրորդ ալիքի համար։

ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Դիտումներ: 525 | Ավելացրեց: ArmFin | Վարկանիշ: 5.0/1
ընդամենը մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: