ՈՒրբաթ, 17.05.2024, 11:35 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մայիս » 29 » ՓՄՁ մի քանի ոլորտներ "կալանավորված" են
23:32
ՓՄՁ մի քանի ոլորտներ "կալանավորված" են
Արտեմ Դավթյան-Artem Davtyan

 Ինչպես գիտենք  2013թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ շրջանառության հարկի մասին օրենքը: Շրջանառության հարկը պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) և (կամշահութահարկին փոխարինող հարկ է: Խոսքը նրա մասին չէ, թե փոխարինվող կամ փոխարինող հարկատեսակներից որն է ավելի արդյունավետ ՓՄՁ տեսանկյունից, այլ ընդամենը շրջանառության հարկով հարկվող տեսակներից  1-ինին` առևտրական  (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ տեսակին, որն իրենից ենթադրում է 3.5 տոկոսով հարկվող դրույքաչափ: Հայտնի է, որ այդ հարկատեսակով են հարկվում հագուստի, հուշանվերների, շինանյութի և այլն, ինչպես նաև մթերային խանութները, խանութ կրպակները: Թե որքանով է այս դրույքաչափը տրամաբանական փորձենք կատարել համեմատական հաշվարկ:      

      Բերենք մթերային և հագուստի խանութի գործունեության օրինակ, որոնք գործում են միևնույն պայմաններում և երկու բիզնեսների միջին ամսական շրջանառությունը 1 500 000 դրամ է:

  Օրինակ` Անհատ ձեռնարկատերն ունի մթերային խանութ, որի տարածքը վարձակալած է, իսկ վարձավճարը կազմում է 50 000 դրամ: Ամսական կոմունալ ծախսերը կազմում են. լույս` 10 000դրամ, ջուր` 1000 դրամ, բիզնեսը կազմակերպելու նպատակով կատարած տրանսպորտային  ծախսը կազմում է շաբաթը 2500 դրամ, շաբաթը 1000 դրամի պոլիէթիլային տարայի համար է ծախսում, ՀԴՄ ամսական սպասարկումը կազմում է 1500 դրամ, Աձ-ն աշխատակից չունի, այդ իսկ պատճառով վճարում է 5000 դրամ եկամտային հարկ, ոգելից խմիչքի և ծխախոտի վաճառքի թույլտվության համար եռամսյակը մեկ վճարում է 18 500 ական դրամ( 2-րդ գոտի), իսկ շրջանառության հարկը կազմում է ամսական 52 500 դրամ (1.500.000*3.5%¤: Գաղտնիք չէ, որ մթերային խանութի միջին կշռված վերադիրը տատանվում է 10-15%-ի սահմաններում: (Ի դեպ կան առևտրական գործունեություն ծավալող բիզնեսներ, որոնց վերադիրը տատանվում է 4-10%-ի սահմաններում¤ Հետևաբար`        

Հաշվարկ`       

Հասույթ

1.500.000

Վերադիր

13%

Ինքնարժեք

1.327.434

Համախառն շահույթ

172.566

Վարձավճար

         50.000

Կոմունալ ծախսեր

    (10.000+1000)=11.000

Տրանսպորտային ծախս

             (4*2500)=10.000

Պոլիէթիլային տարայի

                (4*1000)=4.000

ՈԽԾ թույլտվություն

(18500+18500)/3=12.330

ՀԴՄ սպասարկման վճար

                        1.500

Եկամտային հարկ

                        5.000

Շրջանառության հարկ

(1.500.000*3.5%)=52.500

Ընդամենը գործառնական ծախս

146.330

Զուտ շահույթ

(172.556-146.330)=26.236

 

1.Հաշվարկից երևում է, որ այս իրավիճակում շրջանառության հարկը բիզնեսի զուտ շահույթի գրեթե կրկնապատիկն է, իսկ համախառն շահույթի` 30.4 տոկոսը,

2. Զուտ շահույթը նվազգույն աշխատավարձից փոքր է ...

3.Իսկ եթե աշխատակից ունի

4.Լա’վ ենթադրենք տարածքը սեփական է և վարձավճար չի վճարում,

5.Կամ վերադիրը 15 տոկոս է...

    Միևնույնն է տարբերությունը մեծ չէ:

   Ին±չ է նշանակում, ստեղծվում է մի իրավիճակ, երբ ձեռնարկատերը ստիպված է լինում գործունեության մի մասն իրականացնել ՍՏՎԵՐՈՒՄ:

     Հաջորդ օրինակում Անհատ ձեռնարկատերը նույն պայմաններում զբաղվում է հագուստի առևտրով: Գաղտնիք չէ, որ այս բիզնեսի միջին կշռված վերադիրը տատանվում է 50-85%-ի սահմաններում (վերադիրի տարբերությունը կախված է ապրանքների ձեռքբերման աղբյուրներից): (Ի դեպ կան առևտրական գործունեություն ծավալող բիզնեսներ, որոնց վերադիրը տատանվում է 100-200%-ի սահմաններում և նույնիսկ ավելին¤ :

    Այս օրինակում, սակայն, գործառնական ծախսերից դուրս է գալիս ոգելից խմիչքի և ծխախոտի վաճառքի թույլտվության համար կատարվող ծախսերը:

 Հաշվարկ`

 

Հասույթ

1.500.000

Վերադիր

60%

Ինքնարժեք

937.500

Համախառն շահույթ

562.500

Վարձավճար

         50.000

Կոմունալ ծախսեր

    (10.000+1000)=11.000

Տրանսպորտային ծախս

             (4*2500)=10.000

Պոլիէթիլային տարայի

                (4*1000)=4.000

ՀԴՄ սպասարկման վճար

                        1.500

Եկամտային հարկ

                        5.000

Շրջանառության հարկ

(1.500.000*3.5%)=52.500

Ընդամենը գործառնական ծախս

134.000

Զուտ շահույթ

(562.500-134.000)= 428.500

Հաշվարկից պարզ է դառնում, թե միևնույն պայմաններում աշխատող և հավասար շրջանառություն ունեցող տարբեր ոլորտի բիզնեսների զուտ շահույթներն ինչքան տարբեր կարող են լինել:

 Արդյո±ք տրամաբանական է 3.5 տոկոս դրույքաչափը շրջանառության հարկի այս տեսակի համար, կարծում եմ, որ ո’չ:

Պետեկամուտների կոմիտեն և ՀՀ Հարկային ծառայությունը պետք է լրջորեն քննարկեն և վերլուծեն բիզնես ոլորտները մինչ նման դրույքաչափեր  ընդունելն ու կիրառելը:

                                                                                                                     Արտեմ Դավթյան

Դիտումներ: 785 | Ավելացրեց: ArmFin | Վարկանիշ: 5.0/4
ընդամենը մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: