ՈՒրբաթ, 17.05.2024, 08:30 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 28 » Բնակարանների գները բարձրացել են
17:38
Բնակարանների գները բարձրացել են

                            

  Դոլարի թանկացումը, ինչպեսև սպասվում էր, հանգեցրել է դրամով արտահայտված անշարժ գույքի գների բարձրացման

  Համաձայն անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալների, եթե ապրիլին բազմաբնակարան շենքի բնակարանի վաճառքի միջին գինը Երեւանում եղել է շուրջ 252 հազար (1 քառ. մետրի), ապա մայիսին գերազանցել է 255 հազար դրամը։ Այլ կերպ ասած, գները 3 հազար դրամով բարձրացել են։ Գրեթե նույնքան թանկացել են անհատական տները։

  Գնային այս փոփոխությունները համընկան ազգային արժույթի թուլացման հետ։ Ինչպես հայտնի է, արժութային շուկայում դոլարը սկսեց թանկանալ մայիսի սկզբից եւ արդեն ամսվա վերջին հասավ 404 դրամի։ Այս հանգամանքն էլ պայմանավորել է դրամով անշարժ գույքի վաճառքի գները։

  Հակառակ դրան, բնակարանային շուկան դոլարով արտահայտված նույնիսկ էժանացել է։ Եթե ապրիլ ամսին 1 քառ. մետր բնակարանի միջին գինը մայրաքաղաքում 643 դոլար էր, ապա մայիսին ստացվում է 637 դոլար։

  Որ արժութային շուկայում տեղի ունեցած զարգացումներն են ազդել անշարժ գույքի գների վրա, վկայում է նաեւ մեկ այլ հանգամանք. մայիսին դրամով արտահայտված բնակարանները, այդ թվում եւ անհատական տները թանկացել են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Բնակարանների գները բարձրացել են նաեւ մարզերում։

  Մայրաքաղաքում ամենաբարձր գնաճը եղել է կենտրոնում։ Մեկ ամսվա ընթացքում այս տարածքում բնակարանների գները բարձրացել են յուրաքանչյուր մետրի հաշվով 7 հազար դրամով։ Սակայն դա հիմնականում պայմանավորված է մայրաքաղաքի այլ վարչական տարածքների համեմատ կենտրոնի բնակարանների թանկության գործոնով։ Պատահական չէ, որ այստեղ եւս դոլարով արտահայտված արձանագրվել է գների անկում։

  Նույն պատկերն է նաեւ մյուս վարչական շրջաններում։ Բնակարանային շուկայի թանկությանը զուգահեռ նկատվել է նաեւ դրամով արտահայտված գնային աճը։

  Որպես այդպիսին, երկրորդը թերեւս Արաբկիրն է։ Մայրաքաղաքի այս վարչական շրջանում բնակարանների միջին գինը մայիսին եղել է 339 հազար դրամ, ինչը 4,1 հազարով գերազանցել է նախորդ ամսվա ցուցանիշը։ Գրեթե չորս հազար դրամով թանկացել է նաեւ Քանաքեռ-Զեյթունի բնակարանային շուկան։ Գներն այստեղ տատանվում են 266 հազար դրամի սահմաններում։

  Մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում բնակարանները թանկացել են յուրաքանչյուր մետրի հաշվով 2-3 հազար դրամով։

  Հաշվի առնելով ամերիկյան արժույթի հետագա ուժեղացումը, անշուշտ, այդ երեւույթն անշարժ գույքի շուկայում կնկատվի նաեւ հունիսին, ինչ-որ չափով նաեւ հուլիսին։ Մի բան, որ դժվար է շուկայի իրական գնաճ անվանել։

  Այլ կլիներ, եթե այստեղ գնանշումն ու վաճառքն իրականացվեր դրամով։ Մինչդեռ, սկսած 2009թ., Հայաստանում անշարժ գույքի գործարքները փաստորեն կատարվում են բացառապես արտարժույթով։ Այսինքն՝ դրա դիմաց վճարվում է տարադրամով, բայց ձեւակերպումը կատարվում է դրան համարժեք դրամով։ Այս հանգամանքն էլ արժութային շուկայի փոփոխությունների դեպքում ուղղակիորեն ազդում է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից արձանագրվող դրամային գների վրա։

  Չնայած դրամով արտահայտված գների բարձրացմանը, այնուհանդերձ մայիսին անշարժ գույքի շուկան ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում պասիվ է եղել։ Նվազել են բնակարանների առք ու վաճառքի գործարքները։

  Այդ ամսին մայրաքաղաքում 4,4 տոկոսով քիչ բազմաբնակարան շենքի բնակարան է վաճառվել, քան ապրիլին։ Ընդ որում, նախընտրական ակտիվ գործընթացների պայմաններում, երբ սովորաբար անշարժ գույքի շուկան շատ զգայուն է։ Այլ կերպ ասած, մայիսին կատարված գնային փոփոխությունները այնքան էլ կապ չունեն քաղաքական կացության հետ։ Դա ավելի շուտ սեզոնային գործոնների հետեւանք է։

  Սովորաբար մայիսը համարվում է պասիվ շրջան։ Այդպես է ոչ միայն ճգնաժամից հետո, այլեւ դրանից առաջ։ Անգամ անշարժ գույքի շուկայի ակտիվ շրջանում մայիսին այն նախորդ ամսվա համեմատ պասիվանում էր։

  Թե նման սեզոնայնությունն անշարժ գույքի շուկայում ինչով է պայմանավորված, դժվար է ասել։ Այն կարող է կապ ունենալ տարբեր գործոնների հետ։ Բայց մի բան հստակ է, որ նման երեւույթ նկատվում է գրեթե ամեն տարի։

  Եթե ապրիլի համեմատ մայիսին արձանագրվող պասիվացումը սեզոնայնության հետեւանք է, ապա նույնը չի կարելի ասել մեկ տարի առաջվա նկատմամբ շուկայի դրսեւորած միտումների վերաբերյալ։ Այս տարի առք ու վաճառքի գործարքների նվազումը 2011թ. համեմատ բավական մեծ է։ Շուկայի պասիվացումը գերազանցում է 18 տոկոսը։

  Ընդ որում, այդպես էր նաեւ նախորդ ամիսներին, թեեւ առկա դրսեւորումները կարծես խորացման միտում ունեն։ Ապրիլին մայրաքաղաքում վաճառված բազմաբնակարան շենքերի թիվը նախորդ տարվանից պակաս էր շուրջ 15 տոկոսով։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Դիտումներ: 449 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 1
0  
1 Ալինա   (07.02.2014 10:55) [Նյութեր]
Խորհուրդ եմ տալիս բնակարանների գներին ծանոթանալու համար այցելեք այս կայքը http://dla.am/

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *:
Email:
Կոդը *: