Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 3
Հյուրեր: 3
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
« Նոյեմբեր 2012 » | ||||||
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուրբ | Շբթ | Կիր |
1 | 2 | 3 | 4 | |||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 |
26 | 27 | 28 | 29 | 30 |
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Նոյեմբեր 5 » ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ՆԵՐԿՐՈՒՄԸ
23:15 ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ՆԵՐԿՐՈՒՄԸ |
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեղում արտադրված շաքարավազը ավելի էժան է, քան ներկրվածը։ Սա, ըստ էության, նշանակում է, որ նպատակահարմար է շաքարավազի պահանջարկը բավարարել տեղական արտադրանքի, քան ներմուծման հաշվին։ Նամանավանդ դա կունենա ինչպես զուտ տնտեսական, այնպես էլ սոցիալական նշանակություն։ Բայց այդպես չի մտածում շուկայի միակ եւ անփոխարինելի մատակարարը։ Չնայած Հայաստանում գործում է շաքարավազի արտադրության ձեռնարկություն, որի հզորությունները լիարժեք բավական են ոչ միայն ներքին պահանջարկը բավարարելու, այլեւ արտահանում իրականացնելու համար, այնուհանդերձ Հայաստանը նաեւ մեծ քանակության շաքարավազ է ներկրում։ Ընդ որում, դա անում է նույն գործարարը։ Խոսքը շաքարավազի շուկան, այսպես ասած, սեփականաշնորհած գործարար Սամվել Ալեքսանյանի մասին է։ Տարիներ շարունակ նա Հայաստանի շաքարավազի միակ մատակարարն է։ Եթե նախկինում դա արվում էր բացառապես ներմուծումների հաշվին, ապա արդեն երկրորդ տարին է, ինչ շաքարավազ է արտադրում նաեւ Ս.Ալեքսանյանին պատկանող «ԼուսԱստղ Շուգր» ընկերությունը։ Այս ընկերությունը ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին արտադրել է 45 հազար տոննա շաքարավազ։ Շուկայի պահանջարկի մյուս մասը բավարարվել է ներմուծման հաշվին, որ ավելի շատ է եղել, քան ներքին արտադրությունը։ Տարեսկզբի ինը ամիսների տվյալներով, ավելի քան 53 հազար տոննա շաքարավազ է ներմուծվել Հայաստան։ Բերվել է բացառապես Բրազիլիայից, որը շաքարավազի համաշխարհային շուկայի հիմնական մատակարարներից է։ Առաջին հայացքից թվում է, թե շուկայի մատակարարը ներմուծումն արել է ներքին սպառողի շահերից ելնելով։ Իրականում այդպես չէ։ Խնդիրն այն է, որ այս տարի շաքարավազի համաշխարհային գները շեշտակի նվազել են։ Սեպտեմբերի տվյալներով, վերջին մեկ տարվա կտրվածքով գների անկումը հասնում է շուրջ 30 տոկոսի։ Այդ ամսին համաշխարհային շուկայում շաքարավազն էժանացել է 5 տոկոսով։ Հոկտեմբերի միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում բրազիլական սպիտակ շաքարավազի գների նվազումը տոննայի հաշվով կազմեց շուրջ 25 դոլար։ Գնային այս փոփոխությունները, սակայն, ներքին շուկայում, չափազանց թույլ դրսեւորում են ունեցել։ Այնպես չէ, որ շաքարավազը ներքին շուկայում ընդհանրապես չի էժանացել։ Մինչ համաշխարհային շուկայում նախորդ մեկ տարվա ընթացքում գնանկումը եղել է շուրջ 30 տոկոս, Հայաստանում, ըստ վիճակագրության ծառայության դիտարկումների, գները նվազել են 6,2 տոկոսով։ Եվ սա այն դեպքում, երբ վաճառված շաքարավազի զգալի մասը եղել է տեղական արտադրության, ինչը, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրություններով, ավելի էժան է։ Այնպես չէ նաեւ, որ ներքին արտադրության շաքարավազն արտահանվել է։ Ընդհակառակը, արտահանման ծավալներն այս տարի կրճատվել են։ Ութ ամսում Հայաստանից արտահանվել է ընդամենը 300 տոննա շաքարավազ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է գրեթե 10 անգամ։ Համաշխարհայինի համեմատ Հայաստանում շաքարավազի գնանկումը փոքր է։ Եթե անցած տարվա սեպտեմբերին վիճծառայությունը Երեւանում արձանագրել է շաքարավազի 481 դրամ միջին գին, ապա այս տարվա նույն ամսում այն եղել է 451 դրամ։ Այլ կերպ ասած, էժանացել է ընդամենը 30 դրամով։ Եվ դա բնական է, եթե հաշվի առնենք, որ այս ոլորտը բացարձակ մենաշնորհային դաշտում է։ Անշուշտ այդ նույն ժամանակահատվածում Երեւանի առանձին խանութներում շաքարավազը վաճառվել է նաեւ ավելի ցածր գնով։ Խոսքը մասնավորապես այդ ապրանքատեսակի մատակարարման շուկայի սեփականատիրոջը պատկանող «Երեւան Սիթի» խանութների ցանցի մասին է։ Անկախ այդ հանգամանքից, գնանկումը գրեթե նույն չափով է արտահայտվել։ Ներքին շուկայում շաքարավազը համեմատաբար էժան է Վանաձորում։ Մի բան, որ պայմանավորված է շաքարավազի արտադրության գործարանին մոտ գտնվելով։ Եթե անցած տարվա պիկի շրջանում այստեղ միջին գները 453, ապա այս տարի՝ 426 դրամի սահմաններում են։ Մինչ համաշխարհային շուկաներում տեղի ունեցող գնանկումային զարգացումներին ներքին շուկան խիստ թույլ է արձագանքում, վերջին շրջանում այստեղ նկատելի է գնաճային ճնշումների ուժեղացում։ Ընդ որում՝ դրանք բխում են ոչ միայն արտաքին, այլեւ ներքին հատվածից։ Հոկտեմբերի տվյալներով, Հայաստանում 12-ամսյա գնաճի մակարդակը բավականաչափ բարձրացել է։ Սպառման ապրանքների թանկացումը մոտենում է 4 տոկոսին։ Մինչդեռ անցած ամիս 2,7 տոկոսի սահմաններում էր։ Գնաճային ճնշումները շարունակում են պահպանվել հատկապես հացամթերքի շուկայում, որը հիմնականում թելադրված է արտաքին միջավայրից։ Այս տարվա երրորդ եռամսյակում ցորենի համաշխարհային գները բարձրացել են շուրջ 30 տոկոսով։ Թեեւ վերջին շրջանում այստեղ որոշակի կայունացում է նկատվում։ Այս գործոնի ազդեցությամբ գնաճ է դրսեւորվել նաեւ ներքին շուկայում։ Համաձայն վիճծառայության՝ հոկտեմբերին հացամթերքի գները թանկացել են 2,6 տոկոսով։ Դրանք արդեն 10 տոկոսով գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը։ Մյուս կողմից ակնհայտ է, որ համաշխարհային շուկայի դրսեւորումներն այստեղ համեմատաբար մեղմ են արտահայտվել։ Հացամթերքի շուկայում անցած ամիս ամենաշատը թանկացել է հացահատիկը՝ գրեթե 6 տոկոս։ Ակտիվացել են նաեւ ներքին շուկայից թելադրված գնաճային ճնշումները, որոնք պայմանավորված են հիմնականում սեզոնայնությամբ։ ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ Աղբյուը` armworld.am
|
|
ընդամենը մեկնաբանություններ: 0 | |