Հինգշաբթի, 21.11.2024, 11:57 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 24 » ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՎԱՐԱԿԻՆ
19:45
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՎԱՐԱԿԻՆ
                                     
Մեր կյանքի բազմաթիվ բնագավառներն ու հատկապես պետապարատն ընդգրկած կոռուպցիոն վարակին դիմակայումը պահանջում է, բացի ամենայնից, նաեւ վերցնել այն երկրների փորձը, որտեղ կարողացել են սանձահարել գեղեցիկ կյանքի նկատմամբ չինովնիկների տենչը։ Այդ առումով հատկանշական է Միացյալ Նահանգների փորձը, որտեղ պաշտոնյաների բառացիորեն ամեն քայլը կանոնակարգված է պետծառայողների վարքուբարքի բազմաէջանոց կոդեքսներով։ Դրանք գլխավոր զտիչներն են կաշառակերության տարածման ճանապարհին։
   
   ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
   
   Չի կարելի ասել, թե Ամերիկայում կոռուպցիան արմատախիլ է արված։ ՀՖԲ տվյալներով, տարեկան 800-1000 չինովնիկ հայտնվում է մեղադրյալի աթոռին։ Ինչ ասես արժի հենց թեկուզ Իլինոյսի նախկին նահանգապետ Ռոդ Բլագոեւիչի գործը, որը մարտի 15-ին դատապարտվեց 14 տարվա ազատազրկման գրեթե երկու տասնյակ իրավախախտումների համար, ներառյալ սենատորի տեղը վաճառելու փորձը, որը թափուր էր մնացել Բարաք Օբամայի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո։ 
   Եվ այդուհանդերձ կոռուպցիայի մակարդակը ԱՄՆ-ում շատ ավելի ցածր է, քան բազմաթիվ այլ երկրներում։ 
   Ամերիկյան հաջողության գլխավոր գաղտնիքը այդ երկրի օրենսդրության համակարգված լինելն է, որտեղ զուտ հակակոռուպցիոն միջոցները լրացվում են լոբբիստների, բանկերի եւ ֆինանսական այլ ինստիտուտների գործունեությունը կարգավորող իրավական ակտերով։ 
   Բացի դրանից, բազմաթիվ օրենքներ տարածվում են անխտիր բոլոր քաղաքացիների վրա, այլ ոչ թե միայն չինովնիկների։ Օրինակ, ոչ մեկին չի արգելվում հաշվեհամարներ ունենալ օտարերկրյա բանկերում, բայց յուրաքանչյուր հարկատու պարտավոր է ամեն տարի տեղեկացնել այդ մասին ֆինանսների նախարարության համապատասխան բաժնին՝ հարկային հայտարարագիրը ներկայացնելու հետ մեկտեղ։ 
   Նույնիսկ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները փաստացի չունեն իմունիտետ, որը կխոչընդոտի նրանց պատասխանատվության ենթարկելուն։ Այդ առումով նախադեպային կարելի է համարել Հանրապետական կուսակցությունից փոխնախագահ Սպիրո Ագնյուի (1969-1973թթ.) գործը, որը ստիպված էր հրաժարական տալ, երբ բացահայտվեցին նրա ֆինանսական չարաշահումները Մերիլենդի նահանգապետ եղած ժամանակ։ 
   
   ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ
   ԱՄՆ-ում մեծ նշանակություն է տրվում կոռուպցիայի կանխարգելմանը, պետծառայության վարկի բարձրացմանը, վարչական էթիկայի նորմերի արմատավորմանը։ 
   Չինովնիկներին առաջարկվում է ջանադրաբար պահպանել այն էթիկական չափանիշները, որոնք սահմանված են իրենց համար իշխանության յուրաքանչյուր ճյուղում եւ հրապարակային բոլոր հաստատություններում. լինի նախարարություն, դպրոց, թե քաղաքային զբոսայգիների խնամքի հարցերով գրասենյակ։ 
   Ինչպես տեղական պետծառայողների, այնպես էլ ֆեդերալ իշխանության պաշտոնատար անձանց համար գոյություն ունեն համապատասխան «վարքականոններ»։ Այդօրինակ առաջին փաստաթուղթը Կոնգրեսի բանաձեւի տեսքով ընդունվեց 1958 թվականին։ Ամենակարեւոր դրույթներից մեկով արգելվում է պաշտոնատար անձանց ամեն կարգի օգուտ ստանալ, բացի աշխատանքի պաշտոնական վարձատրությունից։ 
   «Միացյալ Նահանգների ծառայության մեջ վարձատրվող կամ պատվավոր որեւէ պաշտոն զբաղեցնող ոչ մի անձ չի կարող առանց Կոնգրեսի համաձայնության ընդունել այս կամ այն ընծան, պարգեւատրումը, պաշտոնը կամ տիտղոսը որեւէ թագավորից, արքայազնից կամ օտար պետությունից»,- ասվում է ԱՄՆ սահմանադրության առաջին հոդվածի 9-րդ բաժնում։ 
   
   ԽԻՍՏ ԿԱՆՈՆՆԵՐ
   Ճիշտ է, արգելքը կտրական չէ։ Օրենքներում նախանշված է, թե ինչ, երբ եւ որքան կարող է ստանալ պաշտոնյան որպես նվեր եւ ինչ պիտի անի դրա հետ։ 
   Մասնավորապես սենատորն ու նրա աշխատակազմը չպետք է որեւէ ընծա ընդունեն գրանցված լոբբիստներից։ Այլ աղբյուրներից ստացած նվերների ընդհանուր արժեքը, բացի ազգականներից, տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 դոլարը։ Սահմանափակումներ են դրվում ուղեւորությունների ծախսերի վճարման տեսքով նվերների վրա. լիմիտը՝ երեք օր երկրի ներսում եւ յոթ օր՝ արտասահման ճամփորդությունների համար։ Սահմանափակումները տարածվում են նաեւ սենատորների ընտանիքների անդամների վրա։ 
   Ներկայացուցիչների պալատի անդամը օրինական իրավունք ունի նույն աղբյուրից տարեկան ստանալ 250 դոլարից ոչ ավելի գումարի նվերներ։ Մյուս պետծառայողների համար սահմանված են է՛լ ավելի խիստ շրջանակներ. 100 դոլարի։ Այդ լիմիտը գերազանցող ամեն ինչ պիտի հանձնվի այն գերատեսչության համապատասխան բաժին, որտեղ նա աշխատում է։ 
   Վարքականոնը պահանջում է ամենամյա հաշվետվություն՝ հազար դոլարը գերազանցող եկամտաբերության ֆինանսական բոլոր գործողությունների վերաբերյալ։ Չինովնիկները պարտավոր են տեղեկացնել 5 հազար դոլար եւ ավելի գումարի արժեթղթեր ունենալու մասին։ Այդ եւ համանման որոշ տեղեկություններ թաքցնելը համարվում է քրեական լուրջ հանցագործություն։ 
   
   ԽԻՍՏ ՊԱՏԻԺՆԵՐ
   Առանձին հակակոռուպցիոն օրենսդրություն ԱՄՆ-ում չկա։ Չարաշահումների համար պաշտոնյաների պատասխանատվությունը շարադրող նորմերն ընդգրկված են Ֆեդերալ օրենսգրքի եւ նահանգների քրեական օրենսգրքերի տարբեր բաժիններում։ 
   Միակ բացառությունը 1977 թվականին ընդունված «Օտարերկրյա կոռուպցիոն պրակտիկայի մասին ակտն» է, որը քրեական պատասխանատվություն սահմանեց օտարերկրյա պաշտոնյաներին կաշառելու համար։ 
   Խախտումների բացահայտման նպատակով գոյություն ունի ՀՖԲ գործակալների մասնագիտացված խումբ։ Այն հայտնի է դեռեւս 1960-ականներից, երբ անցկացվեց «Շեյխն ու մեղուն» լայնածավալ գործողությունը. ՀՖԲ-ականները, ներկայանալով իբրեւ արաբ շեյխեր, փորձության էին ենթարկում տասնյակ օրենսդիրների, կաշառք առաջարկելով կոնգրեսմեններին։ Ներկայումս այդ խմբում կա մոտ 700 մասնագետ։ 
   Վերջին տարիների աղմկահարույց կոռուպցիոն գործերից է Ալյասկայից նախկին սենատոր Թեդ Սթիվենսին ներկայացված մեղադրանքը եւ Լուիզիանայից կոնգրեսմեն Ուիլյամ Ջեֆերսոնի դատապարտումը, որը պահել էր 90 հազար դոլար կաշառքը տան սառնարանում։ 
   Պատիժները խիստ են։ Կաշառքի, դրամական «երախտագիտության» եւ նման բաների համար կարելի է ենթարկվել եռակի չափով տուգանքի կամ մինչեւ 15 տարվա ազատազրկման, կամ էլ ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը նույն սրվակում։ Ծանրացուցիչ հանգամանքների գոյության դեպքում ազատություն կարելի է չտեսնել նույնիսկ 20 տարի։ 
   Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ում հակաիրավական գործողություն է համարվում այլ անձանցից պաշտոնյայի կամ պետծառայողի փող ստանալու բուն փաստը եւ նման ձեւով վարձահատույց լինելը մասնավոր անձանց ու կազմակերպություններին։ Այլ կերպ ասած, կաշառք է համարվում նույնիսկ այն դեպքը, երբ չինովնիկը ոչ մի գործողություն չի ձեռնարկել հօգուտ «նվիրատուի»։ Ըստ որում, օրինախախտներին կարող են սպառնալ մինչեւ 5 տարվա ազատազրկում, ստացած գումարին հավասար տուգանք, կամ էլ երկու միջոցները միասին։
                                                                                                                 
                                                                                                                ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ        
                                                                                                                Աղբյուր`   armworld.am
Դիտումներ: 458 | Ավելացրեց: ArmFin | Վարկանիշ: 5.0/2
ընդամենը մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: