Հինգշաբթի, 21.11.2024, 12:02 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 3
Հյուրեր: 3
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հունիս » 30 » Իսկ խնդիրները երկրում ավելի քան շատ են.
10:06
Իսկ խնդիրները երկրում ավելի քան շատ են.

                     

Անցած շաբաթ Հայաստանի Ազգային ժողովում քննարկել են Տիգրան Սարգսյանի նոր «հին» կառավարության ծրագիրը: Քննարկումն ուղեկցվել է ինչպես բուն ծրագրի քննադատությամբ, այնպես էլ վերջին տարիներին այդ կառավարության գործունեության, որը չի կարողացել կատարել նախորդ ծրագիրը՝ արդարացնելով դա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով: Բացի դրանից, ընդդիմության և «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները փորձել են ծանոթացնել հարազատ կառավարությանն այն աղետալի իրավիճակի հետ, որում երկիրը հայտնվել է նրա մեղքով և իմանալ, թե ինչպես է պատրաստվում կառավարությունը լուծել կուտակված խնդիրները, որոնք կործանման են տանում երկիրը:

 

Իսկ խնդիրները երկրում ավելի քան շատ են. դրանք են թե արտաքին խնդիրները, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ փակուղի մտած բանակցությունները, թե ավելի մեծ անհանգստություն հարուցող ներքին խնդիրները: Չնայած կառավարության բոլոր բարձրագոչ  հայտարարություններին և նրան սատարող միջազգային կառույցներին, երկրում ուժեղանում է սոցիալական լարվածությունը, ավելանում է աղքատությունը, աճում են գները, արտագաղթը հասնում է հսկայական չափերի, քանի որ մարդիկ, կորցնելով հայրենիքում արժանավայել ապրելու հույսը, լքում են ամեն ինչ և մեկնում օտար երկրներ, որպեսզի այնտեղ գտնեն իրենց ընտանիքները պահելու հնարավորություն:  Ընդ որում հեռանում է ժողովրդի ամենագործուն և ավյունով լի հատվածը, որն ըստ էության պետք է ապահովեր Հայաստանի զարգացումը: Ինչպես իր վերջին հարցազրույցում դիպուկ նշել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «յուրաքանչյուր մարդ բոլորից լավ ինքը գիտի` իր ապրուստը հեշտացել է, թե դժվարացել: Այդ փաստը ինքն արձանագրում է ամեն օր` սառնարանի դուռը բացելիս կամ խանութ մտնելիս»:

 

Ընդհանրապես արտագաղթի թեման հատուկ տեղ է զբաղեցրել պատգամավորների և վարչապետի գխավորությամբ կառավարության միջև բանավեճի մեջ: Ընդ որում դրան երգիծական բնույթ է հաղորդել այն, որ երկրից արտագաղթի երկրորդ ալիքի պատճառ դարձած Տիգրան Սարգսյանին դրանում մեղադրել է ՀՀՇ առաջնորդ Արամ Մանուկյանը, հավանաբար մոռանալով, որ հենց իր կուսակցության կառավարման շրջանում է առաջացել անկախ Հայաստանից արտագաղթի առաջին հսկայական ալիքը: Եվ ահա նրանք վիճում էին, թե արտագաղթը երբ է ավելի մեծ եղել՝ 90-ականների սկզբին, թե հիմա:

 

Պետք է նաև նշել, որ վարչապետն այդպես էլ չի կարողացել հստակ պատասխան տալ արտագաղի մասին նրա աղմկահարույց հայտարարությանն այն մասին, որ իշխանությունը չի պատրաստվում կասեցնել այն, որպեսզի երկրում թույլ չտա հեղափոխություն:

 

Սակայն ինչպես և սպասվում էր, քննարկումներում ամենամեծ տեղը զբաղեցրել է տնտեսությունը: Կառավարությունը խոստացել է տնտեսության 7 տոկոս աճ, հավաստիացրել, որ այս անգամ նա անպայման կկատարի իր ծրագիրը, չնայած բոլոր արտաքին մարտահրավերներին, իսկ հանրապետական պատգամավորները և ՀՀԿ ցուցակում խորհրդարան անցած այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց ելույթներում նշել են, որ իրենք լիովին հավատում են կառավարությանը և նրա ծրագրին: Երևում է, միայն նախարարների և կոալիցիոն պատգամավորների վրա է ազդել անցած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ կարգախոսը՝ «Հավատանք, որ փոխենք»:

 

Ինչ վերաբերվում է նախորդ ծրագրի ձախողման մեջ մեղադրանքներին, ապա նախարարները վարչապետի գլխավորությամբ հավաստիացնում էին, որ իրենք մեղավոր չեն, ամեն ինչում ճգնաժամն է մեղավոր և տնտեսության գրեթե 14,1 տոկոս անկման մեջ (ԱՊՀ-ում ավելի շատ եղել է միայն Ուկրաինայում) մեղավոր է Ռոբերտ Քոչարյանի ժամանակների կառավարությունը: Իբրև այդ կառավարության մեղքը նրանում է եղել, որ բոլոր միջոցները ներդրվել են շինարարության մեջ և հենց կապիտալ շինարարության մեջ փլուզումն է հանգեցրել նման անկման, քանի որ իբր 14,1 տոկոսից 10,5 տոկոսը բաժին է ընկնում շինարարությանը:

 

Բայց ամենազարմանալին այն է, որ կառավարության նույն ներկայացուցիչները նշել են, որ այդ կապիտալ շինարարության մեջ ներդրվել են արտասահմանյան փողեր: Այսինքն, նրանց կարծիքով, Քոչարյանը մեղավոր է նրանում, որ կարողացել է արտասահմանյան ներդրումներ ապահովել Հայաստանի շինարարության մեջ, նրանում, որ ի տարբերություն նրանց, ապահովել է հայկական տնտեսության երկնիշ աճ:

 

Իսկ Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացուն մնում է միայն նոստալգիայով հիշել Քոչարյանի ժամանակների «սխալ» տնտեսական քաղաքականությունը, երբ այդ քաղաքացին չգիտես ինչու ավելի ու ավելի լավ էր ապրում և հիանալ Տիգրան Սարգսյանի կառավարության «իմաստուն» քաղաքականությամբ, որից նա ավելի ու ավելի է աղքատանում:

 

Խորհրդարանում քննարկումներից հետո կրկին մի բան պարզ դարձավ՝ Հայաստանին անհրաժեշտ են փոփոխություններ նման նրանց, որոնք թույլ են տվել երկիրը դուրս բերել այն փոսից, ուր նրան նետել էին:

 

Ընդ որում փոփոխություններ պետք է անցկացնել կոշտ և եռանդուն ձեռքով: Այդ առումով իսկույն պատկերացնում ես մեկ անուն՝ Ռոբերտ Քոչարյան: Երկրորդ նախագահը գործնականում ցույց է տվել, որ ի վիճակի է ապահովել երկրի նորմալ զարգացում, տնտեսության աճ և քաղաքացիների բարեկեցություն: Ինձ թվում է, որ Հայաստանի քաղաքական դաշտում այժմ գործող «երեք նախագահների եռանկյունում» ժողովրդի ընտրությունը պետք է լինի հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, քանի որ  մեզ արդեն «բախտ է վիճակվել  վայելել» Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի կառավարման պտուղները:

 

 Բաբկեն Հարությունյան

Դիտումներ: 455 | Ավելացրեց: ArmFin | Վարկանիշ: 0.0/0
ընդամենը մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: