Հինգշաբթի, 21.11.2024, 13:21 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 18 » Նամակ հայ ազգին
23:48
Նամակ հայ ազգին
Մենք այսօր գնում ենք կործանման, և դա զգում է նույնիսկ դպրոցականը: Ամեն օր մեր հանրապետությունը լքում են տասնյակ մարդիկ, ովքեր ոչ թե գնում են Հայաստանից, այլ փախնում են` իրենց ետևից փորձելով ոչնչացնել ամեն ինչ, ինչը կստիպի նրանց հետագայում վերադառնալ իրենց հայրենիք: Այս ամենի ֆոնի վրա մենք տեսնում ենք բազմաթիվ շքեղ մեքենաներ, նորակառույց առանձնատներ, շքեղ խանութ սրահներ և այլ հարստություն խորհրդանշող եևույթներ, որոնք օտարերկրացու վրա առատության և ժողովրդի հարստության տպավորություն են թողնում: Բայց երբ մենք ուսումնասիրում ենք մեր տնտեսությունը, պարզ է դառնում, որ Հայաստանում գործող ընկերությունների գերակշռող մեծամասնությունը կենտրոնացված է մի խումբ անձանց ձեռքերում և էական չէ, որ դրանց սեփականատերերը կարող են լինել այլ անուն-ազգանուն ունեցող անձիք, ովքեր ուղղակի դրածոյի դեր են կատարում:
 
 
   Ժողովրդի մոտ 10 %-ը կազմող այս զանգվածն առանց մի վարկյան անգամ հետագայի մասին մտածելու կուլ է տվել ամեն ինչ` կրթությունից սկսած շաքարավազով վերջացրած: Արդյունքում մեր հասարակությունն օրեցօր բևեռանում է և ավելի ու ավելի հեռանում միմյանցից, ինչի արդյունքում էլ սրվում են այս երկու խմների միջև թշնամական հարաբերությունները: Նույնիսկ ընտանիքներն են կազմվում խմբերի միջև, դրանցից դուրս ամուսնությունների թվաքանակը գնալով նվազում է: Այս ամենի արդյունքում մեր հասարակությունն այսօր բաժանվել է գերհարուստների և գերաղքատների, վերջիններն ամեն կերպ ձգտում են փախնել այստեղից, քանզի նույնիսկ մտավոր, գիտական, հմտությունների և կարողությունների պոտենցիալ ունենալու դեպքում էլ դատապարտված են աղքատության` առաջ գնալու հնարավորությունների մաքսիմումը կարող է լինել կիսաստրկական աշխատանքը, իսկ աշխատավարձն էլ կազմել150 000 դրամ, ինչի այսօր նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար զգալիորեն չի բավականացնի:
 
 
   Ստացվում է, որ մեր հասարակության զգալի մեծամասնությունը` մոտ 90%-ը, պոտենցիալ Հայաստանը լքողներ են, և նրանց հետ է պահում միայն հնարավորության բացակայությունը, ինչն էլ ժամանակի խնդիր է: Մյուս խումբը, ով չափից շատ լավ է զգում իրեն Հայաստանում ոչ միայն չի մտածում գնալու մասին, այլ նաև բթամիտ լինելու պատճառով չի կարողանում կանխատեսել մեծամասնության հեռանալու արդյունքում իր և իր սերունդների վտանգի տակ լինելու փաստը: Պետությունը չի կարող գոյատրել մի խումբ մարդկանց քմահաճույքների հաշվին կամ ծառայել մի խումբ մարդկանց, այս տիպի պետությունները միշտ կործանվել են, իսկ այդ խմբի ու նրանց ընտանիքի անդամների հետ էլ մեղմ ասած դաժան են վարվել:
 
 
   Ուստի ես կուզենայի, որ այս հոդվածը կարդար թե այդ խումբը, ով ոսկու փայլից կուրացած բթացել է, թե այն խումբը, որն արդեն վաղուց թքել է Հայաստան պետության վրա և միայն ֆիզակապես և ժամանակավոր է այստեղ: Առաջին խումբը լավ կլիներ, որ գիտակցեր, որ հազարամյա պատմություն ունեցող երկրագունդ մոլորակում դեռ ոչ մեկ, ոչ մի անհատ, ընտանիք, կենդանի չի կարողացել արյունով, անարդատությամբ, խորտակած ճակատագրերով և այլոց երեխաներին սոված պահելով ձեռք բերված հարստությունը պահել, հատուցումը միշտ համարժեք է եղել` սա կյանքի չգրված օրենքն է և ոչ մի կապ չունի ոչ կրոնի, ոչ բարոյականության և ոչ էլ խրատագիտության հետ:
 
   Հուսահատված խմբին էլ կուզենայի, որ երբեք չկորցնեն իրենց կամքի ուժը և անկախ ամեն ինչից չատեն Հայաստանը, քանզի մեր հայրենիքի և ազգի մասին մենք չենք կարող դատել ճակատագրի բերումով ներքևից վերև միամտորեն հայտնված անձանցով: Սա բոլորիս երկիրն է, թե փողի գերին դարձած սողունների, թե բարձր արժեքների համար կյանք տվողների և թե ստեղծված իրավիճակի դեմ պայքարողների: Այս պահին մեզ պետք են մեր ազգի բոլոր ներկայացուցիչները, ովքեր գիտակցում են հարցի լրջությունը, մեզ պետք է օգնել միմյանց, օգնել մեր ազգին, որպեսզի չվերածվենք մահացած հասարակության և մեռյալ պետության: 

 
                                                                   ԱնինԱ  Հովհաննիսյան
Դիտումներ: 553 | Ավելացրեց: ArmFin | Վարկանիշ: 0.0/0
ընդամենը մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: