Վարկի նպատակ | Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բարձրագույն ուսումնական հաստատության մագիստրատուրայի երկու տարիների ուսման վարձը վճարելու նպատակով: |
Վարկի տրամադրում | 1.Վարկառուի անվամբ բացված քարտային հաշվին վարկի գումարը մուտքագրելու և ԱրՔա Կլասսիկ (ArCa Classic) պլաստիկ քարտ տրամադրելու միջոցով` առանց քարտային հաշվի տարեկան սպասարկման վճարի գանձման:
2. Հինգ տարի ժամկետով` ուսման երկու տարվա համար նախատեսված ամբողջ գումարի չափով` յուրաքանչյուր կիսամյակ թույլատրելով օգտվել միայն այդ կիսամյակի համար նախատեսված ուսման վճարի գումարի չափով` վարկի գումարն անկանխիկ փոխանցելով ուսումնական հաստատության հաշվեհամարին |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
Տրամադրվող վարկի առավելագույն գումար | 2.500.000 ՀՀ դրամ |
Վարկի առավելագույն ժամկետ | 60 ամիս |
Տարեկան տոկոսադրույք | 18 տոկոս |
Տոկոսադրույքի հաշվառման ձևը | Տարեկան վարկի մնացորդի նկատմամբ, տարին 365 օր |
Վարկի մարման ձևը | Առաջին երկու տարիների ընթացքում մարումները կատարվում են վարկի մայր գումարից 25%-ի չափով, իսկ վարկի մայր գումարի մնացած 75%-ի մարումները կատարվում են 3-րդ, 4-րդ և 5-րդ տարիների ընթացքում` հավասարաչափ նվազեցման կամ անուիտետային եղանակով: |
Վարկի ապահովման միջոց (գրավ) | 1. Անշարժ և շարժական գույքի գրավը, ընդ որում վարկի գումարի չափը կարող է կազմել ապահովածություն հանդիսացող գույքի իրացվելի արժեքի մինչև 70%: Շարժական գույքի գրավադրման դեպքում, յուրաքանչյուր տարի, պարտադիր պետք է իրականացվի գրավադրվող գույքի ապահովագրություն, որից առաջին տարվա ընթացքում գույքը պետք է ապահովագրված լինի ուսման առաջին տարվա վարձի չափով, 2-րդ տարվա ընթացքում` առաջին և երկրորդ տարիների ուսման վարձի չափով, իսկ երրորդ և հաջորդող տարիների ընթացքում վարկի մնացորդային գումարի չափով:
2. Որպես վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց կարող է հանդիսանալ 2 անձի երաշխավորությունը, որոնցից մեկը պետք է լինի վարկառուի ընտանիքի անդամ (հայրը, մայրը, քույրը, եղբայրը, կինը, ամուսինը, տատը, պապը), ընդ որում որպես երաշխավոր կարող են հանդիսանալ վարկային հայտի ներկայացմանը նախորդող երկու տարիների ընթացքում կայուն զբաղվածություն (աշխատանք) և եկամուտ (աշխատավարձ) ունեցող ֆիզիկական անձինք:
3. Որպես երաշխավոր կարող է լինել Բանկի հաճախորդ հանդիսացող իրավաբանական անձը, որի բանկային հաշիվների միջին ամսական շրջանառությունը կազմում է ոչ պակաս, քան 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը: |
Փաթեթի սպասարկման միանվագ վճար | 5 000 ՀՀ դրամ |