Երեքշաբթի, 08.07.2025, 08:17 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 5
Հյուրեր: 5
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
Գլխավոր » Հայտարարությունների էջ » Հայտարարություն » Բանկերից

Հայտարարությունների բաժնում: 21
Տեղադրված նյութեր: 1-20
Էջեր: 1 2 »


Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
Միասին նշենք ՛՛ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԸ՛՛ !!!

Հոկտեմբերի 31-ը՝ ՛՛Համաշխարհային խնայողությունների օրը՛՛, կնշվի նաև Հայաստանում: Տոնի շրջանակներում Կոնվերս Բանկը միայն երեք օր՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը, հնարավորություն կընձեռնի իր հաճախորդներին ներդնելու ՛՛ԱՌԱՏ ԱՇՈՒՆ՛՛ ավանդը առավել բարձր տոկոսադրույքով և ցածր՝ ընդամենը 10.000 դրամ նվազագույն շեմով: 

Ավանդը հնարավորություն է տալիս նաև ետ վերցնել ներդրված գումարի մինչև 30%-ը՝ չկորցնելով ստացված տոկոսագումարները:
Բանկերից | Դիտումներ: 467 | Ամսաթիվ: 31.10.2012 | Մեկնաբանություններ (0)

Այսօր Հայաստանում նշվում է «Համաշխարհային Խնայողությունների» օրը:
Եվ մենք սիրով տեղեկացնում ենք մեր բոլոր հաճախորդներին, որ ս.թ. հոկտեմբերի 31-ից Բանկի ACBA ON-LINE համակարգով ներդրված բոլոր ավանդների համար սահմանվում է Բանկի տվյալ պահին գործող տոկոսադրույքից 0.1%-ով ավել տոկոսադրույք:
Հիշենցնեք, որ Բանկի ACBA ON-LINE ծառայության միջոցով հաճախորդները կարող են առանց Բանկ յցելելու արդյունավետ կառավարել իրենց հաշիվները, այդ թվում` իրականացնել վարկի մարումներ, ձևակերպել ավանդներ, բացել ընթացիկ հաշիվներ, ձևակերպել պարբերական փոխանցումներ ինչպես նաև կատարել օվերդրաֆտի մարումներ:
Բանկերից | Դիտումներ: 463 | Ամսաթիվ: 31.10.2012 | Մեկնաբանություններ (0)

ArCa Կենսաթոշակային պլաստիկ քարտը համալրել է նոր առավելություններով` նախատեսված հատուկ կենսաթոշակառուների համար: Այժմ քարտն արդեն ներկայացված է նոր գեղեցիկ դիզայնով և ընձեռում է 5% զեղչի հնարավորություն ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղատների ցանցում: Իսկ 2012 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2012 թվականի նոյեմբերի 15-ը կատարելով գնումներ սուպերմարկետներում և վճարելով ArCa Կենսաթոշակային պլաստիկ քարտով` կենսաթոշակառուները ետ կստանան ծախսված գումարի 10 տոկոսը*: ArCa Կենսաթոշակային պլաստիկ քարտը տրամադրվում և սպասարկվում է անվճար: Այն նաև ընձեռում է մինչև 50% զեղչի հնարավորություն 100-ից ավելի առևտրի և սպասարկման կետերում,ատամնաբուժարաններում և բժշկական կլինիկաներում, իսկ կուտակված կենսաթոշակի դիմաց տարեկան հաշվեգրվում է 3%: 

*Ուշադրություն.
 
 Գումարները կմուտքագրվեն քարտապանների հաշիվներին շաբաթական մեկ անգամ:
 Մեկ քարտի գծով գումարները կվերադարձվեն ամսական ոչ ավել, քան 3000 ՀՀ դրամի և մեկ գործարքի գծով ոչ ավել, քան 300 ՀՀ դրամի չափով։
 
Բանկերից | Դիտումներ: 546 | Ամսաթիվ: 22.09.2012 | Մեկնաբանություններ (0)

                                                    Յունիբանկ

  Յունիբանկի "Մագնիս" արտոնությունների ծրագրին միացել են նոր գործընկերներ` Gedeon Richter դեղատների ցանցը, օծանելիքի և կոսմետիկայի "EUROPE” խանութները և "Atta Flora” ծաղկի սրահը: Նոր գործընկերները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն 5-25% զեղչեր: 

Հիշեցնենք, որ "Մագնիս” արտոնությունների ծրագիրը գործարկվել է հատուկ Յունիբանկի քարտապանների համար: Յուրաքանչյուր հաճախորդ, ձևակերպելով դեբետային կամ վարկային քարտ Յունիբանկում, ինքնաբերաբար դառնում է ծրագրի մասնակից: Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար բանկի քարտապանը, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս, ընդամենը պետք է ներկայացնի Յունիբանկի ցանկացած քարտ: "Մագնիս” ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված "Magnis" նշանը:
Բանկերից | Դիտումներ: 543 | Ամսաթիվ: 04.09.2012 | Մեկնաբանություններ (0)

6-րդ «Երիտասարդ Բանկիրների Ծրագրի» շրջանակներում ՊրոԿրեդիտ Բանկը կազմակերպում է «Կարիերայի օր»:
 
Դուք կստանաք ծրագրի հետ կապված Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները և առավել մանրամասն կծանոթանաք՝
 
- Ծրագրի ընձեռած հնարավորություններին
- Դիմելու կարգին
- Ընտրության փուլերին
- ՊրոԿրեդիտ Բանկում կարիերայի հնարավորություններին և հեռանկարներին 

Բանկերից | Դիտումներ: 506 | Ամսաթիվ: 26.08.2012 | Մեկնաբանություններ (0)

                                             

  "ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ” ՓԲԸ-ն սիրով տեղեկացնում է իր հաճախորդներին հերթական ակցիայի մասին: Սույն թվականի Օգոստոսի 8–ից մինչև Հոկտեմբերի 31–ը ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի համագործակցող բանկերի կողմից դեպի ԱՊՀ երկրներ IntelExpress համակարգով արագ դրամական փոխանցումներ իրականացնելու դեպքում հաճախորդից գանձվող միջնորդավճարը նախկին 1.5% -ի փոխարեն կկազմի 0.95%: Օգտվեք Ձեզ ընձեռված հնարավորությունից և հոգ տարեք Ձեր հարազատների մասին անգամ հեռվից:
Բանկերից | Դիտումներ: 418 | Ամսաթիվ: 09.08.2012 | Մեկնաբանություններ (0)

                                        Յունիբանկ

  "Մագնիս” արտոնությունների ծրագրի գործընկեր "Technolife” խանութը Յունիբանկի քարտապանների համար հայտարարում է նոր զեղչային ակցիա: 

Մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը գնումներ կատարելով "Technolife” վաճառասրահից, Յունիբանկի բոլոր քարտապաններին կտրամադրվի հավելյալ 2% զեղչ, որը կգումարվի "Մագնիս” ծրագրի շրջանակներում գործող 3-5-7% զեղչին: 
Զեղչերի տրամադրման պայմաններին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ` այցելելովwww.magnis.am կայքը կամ զանգահարելով բանկի հեռախոսակապի կենտրոն (37410) 59 55 55:
Բանկերից | Դիտումներ: 522 | Ամսաթիվ: 08.08.2012 | Մեկնաբանություններ (0)

                                     Յունիբանկ

  "Մագնիս” արտոնությունների ծրագրի գործընկեր "ARAY” խանութների ցանցը Յունիբանկի քարտապանների համար հայտարարում է նոր զեղչային ակցիա: 

Մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը գնումներ կատարելով Արայ վաճառասրահներից, Յունիբանկի բոլոր քարտապաններին կտրամադրվի հավելյալ 2% զեղչ, որը կգումարվի "Մագնիս” ծրագրի շրջանակներում գործող 3-5-7% զեղչին: 
Զեղչերի տրամադրման պայմաններին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ` այցելելովwww.magnis.am կայքը կամ զանգահարելով բանկի հեռախոսակապի կենտրոն (37410) 59 55 55:
Բանկերից | Դիտումներ: 523 | Ամսաթիվ: 08.08.2012 | Մեկնաբանություններ (0)

 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ սիրով հայտնում է, որ այսուհետ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն ավանդ ներդնել ինտերնետի միջոցով: Մուտք գործելով ACBA On-Line համակարգ` հաճախորդները կարող են առանց Բանկ այցելելու հաշված րոպեների ընթացքում արդյունավետ կառավարել իրենց ազատ դրամական միջոցները` ներդնելով ավանդ բանկային համակարգի ամենավստահելի բանկերից մեկում: 
  Հիշեցնենք, որ այս փոփոխությունը ACBA On-Line ծառայության երկրորդ նորույթն է այս տարվա ընթացում: Մարտ ամսից Բանկի հաճախորդներին հնարավորություն տրվեց, ի թիվս այլ ծառայությունների, օգտվել նաև ինտերնետով վարկերի մարման հնարավորությունից: 
   Մոտ ապագայում ծառայությունը կհամալրվի նոր հնարավորություններով, որը ևս մեկ անգամ փաստում է Բանկում հաճախորդների սպասարկման որակի անընդհատ բարելավման ձգտման մասին:
                                
Բանկերից | Դիտումներ: 517 | Ամսաթիվ: 07.08.2012 | Մեկնաբանություններ (0)

                                             Նոր սակագներ «Anelik» Դրամական Փոխադրումների համակարգով ՌԴ ռուբլով փոխանցվող գումարների դեպքում
  Ս/թ օգոստոսի 6-ից «Անելիք» Դրամական Փոխադրումների համակարգով ՌԴ ռուբլով փոխանցվող գումարների դեպքում գործելու է հետևյալ սկզբունքը. 
ՌԴ ռուբլով փոխանցումների դեպքում փոփոխվել է փոխանցումների միջնորդավճարը` կազմելով փոխանցվող գումարի 2%-ը: 
Բանկերից | Դիտումներ: 493 | Ամսաթիվ: 06.08.2012 | Մեկնաբանություններ (0)

                                       
                                          
"Մագնիս" արտոնությունների ծրագրին միացել են նոր գործընկերներ` "Արայ”, "Տեխնոլայֆ” և "iPhone.am” խանութները, որոնք Յունիբանկի քարտապաններին, ապրանքների դիմաց վճարումներ կատարելիս, կտրամադրեն հետևյալ զեղչերը. 

• "Արայ” և "Տեխնոլայֆ” խանութներ` 3-7% զեղչ (եթե խանութներում հայտարարված է զեղչ, ապա գործող զեղչին ավելանում է 2%) 
• "iPhone.am” խանութ` 3% զեղչ 


"Մագնիս” ծրագրի գործընկերային ցանցը բաղկացած է տարբեր ոլորտները ներկայացնող ավելի քան 100 կազմակերպություններից (խանութներ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, մարզական ակումբներ, ռեստորաններ, բժկական հաստատություններ և այլն), որոնք Յունիբանկի քարտապաններին տրամադրում են մինչև 40% զեղչեր: 
Զեղչերի տրամադրման պայմաններին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ` այցելելով www.magnis.am կայքը կամ զանգահարելով բանկի հեռախոսակապի կենտրոն (37410) 59 55 55:
Բանկերից | Դիտումներ: 1015 | Ամսաթիվ: 30.07.2012 | Մեկնաբանություններ (0)

                                          

   Հարգելի հաճախորդներ, ուրախ ենք հայտնել ձեզ, որ ինտերնետ բանկինգից օգտվողների համար մինչև 31.12.2012 գործում են նոր սակագներ.
  • ֆիզիկական անձանց համար`առանց գործառնության իրականացման, առանց սարքավորումների` 50 դրամ,
  • ֆիզիկական անձանց համար`  գործարքների  իրականացմամբ, սարքավորումներով` 100 դրամ,
  • իրավաբանական անձանց համար` առանց գործարքների իրականացման, առանց սարքավորումների` 600 դրամ,
  • իրավաբանական անձանց համար` գործարքների  իրականացմամբ,  սարքավորումներով` 3600 դրամ + 600 դրամ յուրաքանչյուր օգտագործողի համար,
  • Digipass Go3 սարքավորումը` 5500 դրամ:

  •  30.06.2012թ. դրությամբ «ԲՏԱ Բանկ» Հայաստան կապիտալը`  5,406,897 հազ. դրամ, ակտիվները9,382,526 հազ. դրամ, պարտավորությունները 3,975,629  հազ. դրամ:
  • «ԲՏԱ Բանկ» ԲԸ-ի գործընկեր-բանկերի ցանցը ընդգրկում է Ռուսաստանը, Ուկրաինան, Բելոռուսը, Վրաստանը, Հայաստանը, Ղրղզստանը և Թուրքիան: ԲՏԱ-ի ներկայացչությունները աշխատում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Չինաստանում և ԱՄԷ-ում:

Բանկերից | Դիտումներ: 449 | Ամսաթիվ: 21.07.2012 | Մեկնաբանություններ (0)

                                  Ակցիա


     Հարգելի քարտապաններ

Սիրով տեղեկացնում ենք, որ  "ԱՄԱՌԱՅԻՆ ԱՆԱԿՆԿԱԼ" ակցիայի  շրջանակներում 2012 թվականի հունիսի  20-ից մինչև 2012թ. օգոստոսի 31-ը  ներառյալ VISA Classic  և MasterCard Standard  քարտերը  կարող եք ձեռք բերել ընդամենը  ամսական 250  ՀՀ դրամ սպասարկման վճարով, իսկ միանվագ վճարելու դեպքում` տարեկան 2000 ՀՀ դրամ սպասարկման վճարով: 
Շտապեք ձեռք բերել Կոնվերս Բանկի քարտերը և օգտվել մի շարք առավելություններից: Կուտակեք միավորներ Ձեր անկանխիկ գնումներից և ընտրեք բազմաթիվ  նվերներ: Պարգևատրվեք Կոնվերս Բանկի քարտերով Ձեզ իսկ անհրաժեշտ գնումները  կատարելու դիմաց:

Կոնվերս Բանկը տեղեկացնում է նաև, որ քարտերը կարող են պատվիրվել on-line, ինչը զգալիորեն կհեշտացնի քարտ ստանալու գործընթացը:

Բանկերից | Դիտումներ: 439 | Ամսաթիվ: 21.07.2012 | Մեկնաբանություններ (0)

                                           Յունիբանկ

    Յունիբանկի "Մագնիս” արտոնությունների ծրագրի գործընկերներ` "TOP MOTORS” և "ROYAL MOTORS” ընկերությունները, որոնք հանդիսանում են MAZDA-ի և SUZUKI-ի բացառիկ ներկայացուցիչները Հայաստանում, հայտարարում են հատուկ ակցիա: Ապառիկ MAZDA ավտոմեքենա ձեռքբերած բոլոր գնորդների փոխարեն "TOP MOTORS” ընկերությունը կիրականացնի վարկի երկու ամսվա մարում, իսկ "ROYAL MOTORS” ընկերությունը, SUZUKI ավտոմեքենաների գնորդների փոխարեն կվճարի 4 ամսվա տոկոսագումարը: 

      Մանրամասները` http://www.unibank-armenia.com/hy/news/4246
       
   

Բանկերից | Դիտումներ: 588 | Ամսաթիվ: 20.07.2012 | Մեկնաբանություններ (0)

                                                                                                                          
    EURO 2012-ի և Լոնդոնի Օլիմպիական խաղերի կապակցությամբ 
                            Պրոմեթեյ Բանկը հայտարարում է
                                "ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՄԱՌ"
                                   Նոր ավանդային ակցիա


 
Մանրամասները`
                            
Բանկերից | Դիտումներ: 515 | Ամսաթիվ: 11.07.2012 | Մեկնաբանություններ (0)

                                                            
Հարգելի′ հաճախորդ,  


Սիրով տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն բարելավել է Ինտերնետ Բանկինգ ծառայության ֆունկցիոնալ հնարավորությունները, ինչպես նաև վերանայել ծառայության տրամադրման և սպասարկման սակագները: Այսօր Ինտերնետ Բանկինգը դարձել է ավելի մատչելի և հարմարավետ օգտագործման համար: Փոփոխությունները ուժի մեջ են մտնում սույն թվականի հուլիսի 17-ից:

Մանրամասները`  
http://www.ameriabank.am/P

Բանկերից | Դիտումներ: 734 | Ամսաթիվ: 10.07.2012 | Մեկնաբանություններ (1)





Ինչպիսի՞ն պետք է լինի կատարյալ ավանդը: Այն պետք է ունենա`

  • կատարյալ ժամկետ. Մեզ մոտ յուրաքանչյուր ամիս ունի մեկ օր ավել, ինչը նշանակում է, որ Ձեր ներդրված ավանդի 1 տարվա տոկոսագումարները կհաշվարկվեն լրացուցիչ 12 օրվա համար ևս
  • կատարյալ պայմաններ. Ավանդի ամբողջ տոկոսագումարները կարող եք ստանալ ավանդը ներդնելու պահին կամ ավանդի պայմանագրի գործողության ավարտին` ըստ Ձեր ընտրության
  • կատարյալ ապահովագրություն. Ձեր ավանդը 100% ապահովագրված է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ կողմից

 

Ակցիայի գործողության տևողությունը

15.05.2012թ.-ից մինչև 15.08.2012թ.


Մանրամասները`  

http://www.ameriabank.am/


Բանկերից | Դիտումներ: 609 | Ամսաթիվ: 07.07.2012 | Մեկնաբանություններ (0)

 
Վարկերը տրամադրվում են բիզների զարգացման նպատակով հետևյալ պայմաններով 

    ՀՀ դրամով կամ արտարժույթով 
    տարեկան 12-22% տոկոսադրույքով 
    մինչեւ 5 տարի մարման ժամկետով 

"Հեշտ” և "Հեշտ+” ծրագիր 

"Հեշտ”-վարկեր` տրամադրվում են առավելագույնը 3,000,000 ՀՀ դրամ /կամ համարժեք արտարժույթ/ գումարով: Գրավը` առնվազն երկու անձի երաշխավորություն: "Հեշտ” վարկերի տրամադրման առավելագույն ժամկետ` 30 ամիս: "Հեշտ” վարկերի համար միանվագ կոմիսիոն վճար վարկի գումարից 2.5%-ի չափով, իսկ համարժեք այլ արժույթի դեպքում` 2%-ի չափով: 

"Հեշտ+”-վարկեր` տրամադրվում են առավելագույնը 5,000,000 ՀՀ դրամ /կամ համարժեք արտարժույթ/: Գրավը` անշարժ կամ շարժական գույք , որը կարող է կազմել վարկի գումարի 50 % -ը և առնվազն երկու անձի երաշխավորություն: "Հեշտ+” վարկերի համար տրամադրման առավելագույն ժամկետ` 36 ամիս: "Հեշտ+” վարկերի համար միանվագ կոմիսիոն վճար վարկի գումարից 1%-ի չափով` անկախ տրամադրվող վարկի արժույթից: 
    ՀՀ դրամով տրամադրվող "Հեշտ” և "Հեշտ+” վարկերի համար տարեկան տոկոսադրույք 18%-ից սկսած, իսկ համարժեք այլ արժույթի դեպքում` 16%-ից սկսած:
Առևտրի խթանման ծրագիր

"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ կողմից Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի, ինչպես նաեւ Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի հետ համատեղ իրականացվում է նաեւ առեւտրի խթանման ծրագիր: Այս ծրագրի շրջանակներում տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են վարկեր 
  • հաստատված ակրեդիտիվներ և բանկային երաշխիքներ թողարկելու նպատակով հետևյալ պայմաններով`
      տարեկան 4%-9% տոկոսադրույքով,

  • Ակրեդիտիվի (բանկային երաշխիքի) գծով բանկի կողմից սեփական միջոցների հաշվին վճարում կատարելու դեպքում վճարված գումարի նկատմամբ վճարման օրվանից հաշվարկվում է` տարեկան 12% - 22% տոկոսադրույքով կախված վարկի ժամկետներից:
  • ներմուծման նպատակով տարեկան 9% - 12% տոկոսադրույքով: Վարկերը տրամադրվում են պայմանագրային հիմունքներով ներմուծում իրականացնող տնտեսվարող սուբյեկներին` կնքված պայմանագրերի շրջանակներում մատակարարներին փոխանցում կատարելու նպատակով: Վարկերը տրամադրվում են ԱՄՆ դոլարով կամ եվրոյով, առավելագույնը 18 ամիս մարման ժամկետով: Հայտի նվազագույն գումարը կազմում է 50,000 ԱՄՆ դոլար:

"Վերականգնվող էներգիայի զարգացում” ծրագիր 

"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն Գերմանահայկական հիմնադրամի "Վերականգնվող էներգիայի զարգացում” ծրագրի շրջանակներում տրամադրվում է վարկեր ՓՀԷԿ-երի կառուցման, վերականգնման կամ հզորեցման նպատակով: 
    Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, 
    տարեկան առավելագույնը 10.5% տոկոսադրույքով,
    առավելագույնը 12 տարի մարման ժամկետով: 
    Վարկի մարման համար սահմանվում է մինչև երկու տարի արտոնյալ ժամանակահատվածով մարման գրաֆիկ:
    Վարկի տրամադրման պարտադիր պայման է հանդիսանում ՓՀԷԿ-ի սեփականատիրոջ կողմից նախագծի գումարի նվազագույնը 30%-ի չափով սեփական միջոցներից ֆինանսավորում:
Բանկերից | Դիտումներ: 627 | Ամսաթիվ: 07.07.2012 | Մեկնաբանություններ (0)

1-20 21-21