Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 9
Հյուրեր: 9
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 17 » 2011-ի համեմատ ցորենի գները բարձրացել են նաև Հայաստանում
15:38 2011-ի համեմատ ցորենի գները բարձրացել են նաև Հայաստանում | |
Այս տարի ցորենի համախառն բերքը մոտ 17 հազար տոննայով կգերազանցի անցած տարվա մակարդակը, բայց դա չի կարող ազդել գների վրա, քանի որ ցորենի գները հիմնականում կախված են միջազգային գներից, որոնք բարձրացման միտում ունեն: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ հանրապետությունում ցորենի ավելի շատ բերք կստացվի ավելի շատ կատարված ցանքերի հաշվին. «Միավոր հեկտարից ավելի պակաս կլինի բերքը, քան անցած տարի էր, բայց համախառն բերքն ավելի կլինի՝ անցած տարի ավելի շատ կատարված ցանքերի հաշվին»: Ցորենի գները 2011 թ. համեմատ բարձրացել են նաև մեր երկրում՝ անցած տարվա 90-120 դրամի փոխարեն այսօր 160-170 դրամ է: Փոխնախարարը նաև նշեց, որ ցորենի սպառման ծավալները կախված են բնակչության թվից. «Եթե մարդկանց թիվը կայուն է լինում, սպառումն էլ է կայուն: Եթե հիմա մոտ 2.8 մլն է առկա բնակչությունը, ուրեմն կսպառվի 280 հազար տոննա»: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |