ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում 1,5% գնանկում է արձանագրվել: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2,8%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների` համապատասխանաբար 0,4% և 0,1% հավելաճ:
...
Կարդալ ավելին »
|
Աշոտ Արսենյանին պատկանող «Արմենիա» առողջարանի հարևանությամբ Ջերմուկում նոր առողջարան է կառուցվում, որը թվում էր, թե «Արմենիայի» մասնաշենքն է, բայց պարզվում է՝ բոլորովին էլ ոչ։ Այն փայատիրական հիմունքներով է ստեղծվել, որտեղ մեծ՝ մոտ 50 տոկոսի չափ փայաբաժին ունի Վայոց ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, մի 15 տոկոսի չափ՝ Աշոտ Արսենյանը, ում ներգրավել են, որ չդ
...
Կարդալ ավելին »
|
Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ կսահմանվեն: Այդ նպատակով կառավարությունը պատրաստվում է օրենքի նախագիծ ներկայացնել ԱԺ:
|
2012թ. հունվար-հունիսին, 2011թ. հունվար-հունիսի համեմատ, բնակչության բնական հավելաճի ցուցանիշը նվազել է 19.0%-ով, իսկ պաշտոնապես վարչական հաշվառման ենթարկվող միգրացիայի բացասական մնացորդի ցուցանիշը նվազել է 5.9%-ով:
|
2011-ի առաջին կիսամյակի համեմատ այս տարվա առաջին կիսամյակում հիմնականում նվազել է բնակչության կողմից առավել շատ պահանջարկ ունեցող պարենի սպառումը, ինչը, ամենայն հավանականությամբ, արտագաղթի հետևանքն է:
|
Walt Disney ընկերությունը հայտնել է, որ «Վրիժառուները» ֆիլմից և դրա նման այլ ֆիլմերի հաջողության շնորհիվ իր պատմության մեջ խոշորագույն շահույթն է ստացելʽ մեկ քառորդի կտրվածքով:
|
Standard & Poor's վարկանիշային գործակալությունը փոխել է Հունաստանի վարկային վարկանիշի կանխատեսումը` կայունից դարձնելով բացասական: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
|
Google Chrome-ը հուլիսին առաջին անգամ զբաղեցրել է բրաուզերների համաշխարհային շուկան 33,8%-ով: Երկու ամիս շարունակ այն գտնվում է առաջատարի դիրքերում:
|
Russia Today հեռուստաալիքը Բեռլինում բացում է վիդեոգործակալություն՝ իր սյուժեներն արտասահմանյան հեռուստաալիքներին վաճառելու համար: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտնել է հեռուստաըներության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
|
«Mix» սակագնային փաթեթը հասանելի է իրավաբանական անձանց «Ա
...
Կարդալ ավելին »
|
HTC ընկերությունը պատրաստվում է թողարկել 5 դյույմանոց սարք, որը կհամարվի «պլանշետային հեռախոս»՝ միջին դիրքեր զբաղեցնելով սմարթֆոնների և պլանշետների միջև: Այս մասին հաղորդում է DigiTimes-ը՝ հղում անելով քաջատեղյակ աղբյուրներին:
|
Kodak ընկերությունը իր արտոնագրերն աճուրդի է հանել և արդեն հայտեր ստացել ներդրողների խմբերից: Նրանց թվում այնպիսի անուններ են, ինչպիսիք են Google-ն ու Apple-ը:Նրանց առաջարկները տատանվում են 150-250 միլիոն դոլարի սահմանում: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը:
|
|