Ուկրաինան առաջարկել է Ադրբեջանին համագործակցել ուղղաթիռների արտադրության ծրագրում: Այդօրինակ ծրագրերից մեկը Մի-24ՊՈւ1 ռազմական նոր ուղղաթիռի արտադրության նախագիծն է՝ Մի-24 ուղղաթիռի բազայի հիման վրա: Մեկ այլ ծրագիր իր մեջ ներառում է բազմաֆուկցիոնալ Մի-8ՄԲՍ ուղղաթիռների արտադրությունն է:
Հայաստանի վարչապետի հանձնարարականով՝ կառավարությունը, հրատապ ծրագրի շրջանակներում, Արագածոտնի մարզի Օշական գյուղում կառուցվելիք կամրջի շինարարության համար հատկացրել է համապատասխան ֆինանսական միջոցներ:
NEWS.am-ը նամակ է ստացել «Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնություն» կազմակերպությունից այն մասին, որ ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի միջոցներով կառուցված շենքում բնակարանների ապօրինի օտարում է տեղի ունենում: