13:34 Աղքատությունը կնվազի. ֆինանսների նախարար | |
Հայաստանում աղքատությունը 2011 թ. արդյունքներով 35,1% է գնահատվել, սակայն 2012 թ. արդյունքներով այն կիջնի 2-3 տոկոսային կետով; Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ դա դեռեւս էական փոփոխություն չի նշանակում: «Մենք հաղթահարել ենք ճգնաժամը, բայց ոչ ճգնաժամի հետեւանքները»,- ասաց Վ. Գաբրիելյանը: Ֆինանսների նախարարի տեղեկացմամբ՝ ողջ աշխարհում տեղի է ունենում եկամուտների բեւեռացում, այդ թվում՝ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Ներկայիս տնտեսական ակտիվությունը զարգացած երկրներում ստացել է «աճ՝ առանց աշխատատեղերի» անվանումը: Դրանից խուսափելու համար, ըստ Վ. Գաբրիելյանի, Հայաստանում շեշտը դրվել է աշխատատեղերի ստեղծման վրա, ինչն ամրագրված է նաեւ կայուն զարգացման ծրագրում: Մասնավորապես՝ վերջերս ԱԺ-ում հավանության արժանացավ շահութահարկի մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, ինչը ենթադրում է հարկային արտոնությունների տրամադրում այն գործատուներին, որոնք նոր աշխատատեղեր կստեղծեն: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |