Եթե ընթացիկ տարվա առաջին կեսում՝ հունվար-հունիս ամիսներին, ԿԲ-ն արտարժութային շուկայում միայն արտարժույթ էր գնում, երկրորդ կիսամյակից սկսած պատկերը փոխվել է. բանկը Հայաստանի արժութային շուկայում վաճառել է ընդհանուր առմամբ 40.5 միլիոն դոլար։
Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 1 միլիարդ 134.7 միլիոն դոլար։ Դա 111.5 միլիոնով կամ 10.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի հոկտեմբեր ամսվա տեղեկագրում։
Հոկտեմբերին Հայաստանի ֆինանսական համակարգում արձանագրվել է դոլարայնացման մակարդակի նվազում:
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տեղեկագրի՝ հոկտեմբերին դոլարայնացման ցուցանիշը նվազել է բոլոր 5 ուղղություններով, ինչը 2012 թ. առաջին անգամ է տեղի ունենում:
Սակայն, ընդհանուր առմամբ, դոլարայնացման աստիճանը Հայաստանում ներկայում ավելի բարձր է, քան 2011 թ. վերջերին:
Դոլարայնացման ամենաբարձր մակարդակ պահպանվում է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով: Ներկայում ժամկետային ավանդների 74,3%-ը պահվում է արտարժույթով, ինչը բավական բարձր ցուցանիշ է (նախորդ ամսվա նկատմամբ կա 0,3% նվազում): Համեմատության համար՝ ց
... Կարդալ ավելին »
Ձմռան նախաշեմին Հայաստանում լոլիկ արտադրողները կրկին սկսեցին ահազանգել թուրքական եւ տեղական լոլիկների անհավասար մրցակցության մասին: Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիան նույնիսկ խոստացավ տեղական լոլիկը թափել հենց կառավարության շենքի առջեւ, եթե շուկայում էժան թուրքական լոլիկները շարունակեն դուրս մղել տեղական ջերմոցային լոլիկներին: Առաջին անգամը չէ, որ «լոլիկային կրքերը» թեժանում են, ու կարծես թե դրա համար բոլոր հիմքերը կան. շուկայում ներմուծված լոլիկն ավելի էժան է տեղականի համեմատ: Ներմուծված լոլիկը վաճառվում է 400-500 դրամով, իսկ տեղական լոլիկն արժե մինչեւ 900 դրամ:
Եթե հավատանք մաքսային վիճակագրությանը՝ լոլիկի ներկրումը վերջին տարիներին նվազել է, ու կարծես թե՝ խնդիրներ չպետք է լինեն: 2012 թ. 9 ամսում ներկրվել է 165 տ
... Կարդալ ավելին »
Հայաստանում 2012 թվականի համար հյուրանոցային ոլորտի շրջանառության ծավալները գնահատվել են 72.1 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ մասին ասվում է «Ամերիա» ՓԲԸ-ի իրականացրած ՀՀ զբոսաշրջության եւ հյուրանոցային գործունեության ոլորտի հետազոտության մեջ:
Փորձագետներն ակնկալում են, որ այդ թիվը կհասնի 99.6 միլիոն ԱՄՆ դոլարի 2015 թվականին: Այս ոլորտի մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում 2012 թվականի համար գնահատվում է 0.66 տոկոս, եւ այն ունի աճելու միտում, ակնկալվում է, որ 2015 թվականին այդ ցուցանիշը կհասնի մինչեւ 0.79 տոկոսի:
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ՚» եւ «Նարեկ-Գրադ» ՍՊ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանի ու նրա գործը
... Կարդալ ավելին »