![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
21:11 ԱԺ-ն հաստատեց 2013 թ. պետական բյուջեն՝ առանց ձեռնպահների | |
![]() 71 կողմ, 37 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ Ազգային Ժողովն այսօր՝ դեկտեմբերի 5-ին ընդունեց ՀՀ 2013 թ. պետական բյուջեի մասին օրենքը: Ձեռնպահ քվեարկող պատգամավորներ չեղան: Նախագծին դեմ քվեարկեցին ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ, «ժառանգություն» խմբակցությունները, կողմ՝ «Օրինաց երկիր» եւ ՀՀԿ խմբակցությունները: Քվեարկությունից առաջ մի քանի պատգամավորներ վարման կարգի վերաբերյալ հայտարարություններ կատարեցին; ԲՀԿ-ից Տիգրան Ուլիխանյանն ասաց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու, քանի որ որեւէ որակական փոփոխություն չեն ակնկալում: Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ բյուջեն չի կարելի քվեարկության դնել, քանի որ եկամուտները չեն քննարկվել, իսկ համախմբված բյուջեի մասին առաջին հոդվածը չի կարելի ի գիտություն ընդունել: ՀՅԴ խմբակցությունից Արծվիկ Մինասյանը հարցրեց՝ բյուջեն ընդունվելու է ներկաների, թե՞ պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելիի ձայներով (վերջին դեպքում անհրաժեշտ է առնվազն 66 ձայն): ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ բյուջեն ընդունվելու է ներկաների ձայների մեծամասնությամբ: Նշենք, որ քվեարկության ժամանակ խորհրդարանում իսկապես էլ ներկա էին մեծ թվով պատգամավորներ, շատ քիչ մարդիկ էին բացակայում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |