![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
15:57 Ամանորի «նվեր». Երեւանում բնակարանները շարունակում են էժանանալ | |
![]() Այս տարվա նոյեմբերին Երեւանում բնակարանների մեկ քմ-ի միջին շուկայական գինը, նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատությամբ աճել է 6,2 հազար դրամով: Սակայն պետք չէ խաբվել դրամով արտահայտված գնաճով, քանի որ շատ հաճախ բնակարաններ գնելիս վճարման միջոցը դոլարն է, իսկ դոլարային արտահայտությամբ, քաղաքի բնակարանների գները վերջին տարիներին անընդհատ անկում է ապրում: Երեւանում բնակարանների շուկան մի յուրահատկություն ունի. վաճառողներն անհամեմատ շատ են, քան՝ գնորդները, ուստի բացառվում է, որ վաճառողները կարողանան գնային համաձայնություններ կնքել: Որոշակի առումով գների վրա կարող են ազդել միջնորդները: Այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, բնակարանների առք ու վաճառքի գործարքների թիվը կրճատվել է 21,1 տոկոսով: Այդ անկումը շատերը կարող են պայմանավորել գնողունակ պահանջարկի սեզոնային գործոնով, սակայն նախորդ տարի ճիշտ հակառակ պատկերն է եղել: 2011-ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, առք ու վաճառքի գործարքների թիվը ոչ միյն չի նվազել, այլեւ ավելացել է 4,1 տոկոսով: Իսկ եթե համեմատենք այս տարվա եւ նախորդ տարվա նոյեմբերին բնակարանների առք ու վաճառքի գործարնքների թիվը, կտեսնենք, որ այս տարի դրանք նվազել են 17,6 տոկոսով: Իսկ 2011-ի հունվար-նոյեմբերի համեմատ, 2012-ի հունվար-նոյեմբերին այդ գործարքների թիվը նվազել է 9,8 տոկոսով: Մեկ տարվա ընթացքում Հայաստանում դոլլարը թանկացել է 18,64 դրամով, ինչն, իր հերթին, անդրադարձել է բնակարանների գների վրա՝ դրամական արտահայտությամբ: Այսինքն ի հայտ է եկել բնակարանների գների արհեստական աճ՝ դրամով արտահայտված: Իսկ ահա դոլարով հաշվարկելու դեպքում Երեւանի բոլոր շրջաններում բնակարանների գները նվազել են, բացառությամբ Քանաքեռ-Զեյթունի, Շենգավիթի եւ Մալաթյա-Սեբաստիայի: Արդյունքում վերջին մեկ տարում Երեւանում բնակարանների մեկ քմ-ի գինը նվազել է միջինը 16 դոլարով, ընդ որում կտրուկ անկում է գրանցվել Կենտրոնում՝ 134 դոլարով: Նկատենք, որ գների տատանումներն ըստ Երեւանի վարչական շրջանների հանգեցնում են եզրակացության, որգնողունակ պահանջարկը Կենտրոնի թանկարժեք բնակարաններից անցում է կատարում դեպի առավել մատչելի ծայրամասային բնակարաններ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |