![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
18:37 Ամառային արձակուրդը երկու վատ լուրով է նշանավորվում. Օսկանյան | |
![]() ԲՀԿ ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ամառային արձակուրդների ավարտը մեր տնտեսության համար երկու վատ լուրով է նշանավորվում՝ հարկերի բարձրացում և պետական պարտքի ավելացում: ծանր վիճակում է և բիզնեսներին այդքան անհրաժեշտ են կառավարության նկատմամբ հավատը և վստահությունը: Բյուջեի համար այդ չնչին պակասորդը կառավարությունը կարող է(ր) բերել ստվերից: Երկրորդ վատ լուրը. տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում՝ առանց որևէ լուրջ պարտք վերցնելու, արտաքին պետական պարտքն աճել է 5%-ով: Առավել մտահոգիչն այն է, որ կառավարության անդամները արդեն իրենց հարցազրույցներով և հայտարարություններով հասարակությանը նախապատրաստում են նոր պարտք վերցնելուն: Նոր պարտք ներգրավելու շուրջ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և ԱՄՀ-ի հետ: Առաջինից 0.8-1 մլրդ դոլար ներգրավելու, երկրորդից՝ մինչև 200 մլն դոլար: Խոսում են նաև առկա պարտքի վերաֆինանսավորման մասին, որը ինչպես էլ մեկնաբանեն, ենթադրում է պարտքի բեռի ավելացում: Չմոռանանք նաև, որ երկար սպասված «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցումը նույնպես իրականացվելու է վարկային միջոցներով՝ Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրվող 500 մլն դոլարով: Այս տեմպերով Հայաստանի պետական պարտքը շուտով կարող է հատել ՀՆԱ-ի 50%-ի շեմը: Չնայած պարտքի տեսքով այս մեծ մուտքերին, տնտեսությունում 2009-ից ի վեր էական տեղաշարժեր չեն եղել, ընդհակառակը՝ ընկել է ժողովրդի կենսամակարդակը, աճել է աղքատությունը: Սա միակ ցուցիչն է այն բանի, որ կառավարությունը սխալ քաղաքականություն է վարում, որի մասին անընդհատ բարձրաձայնվում է, բայց կառավարությունը շարունակում է չլսելու տալ: Այնքան ժամանակ, որքան կառավարությունը չի փոխում երկրի զարգացման մասին իր մտածողությունը, Հայաստանի կայուն զարգացման հեռանկարը շարունակում է մնալ մշուշոտ | |
|
Մեկնաբանություններ: 0 | |