Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 10
Հյուրեր: 10
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 7 » Ամենամեծ մարսագնաց Curiosity-ն կարող է ճանապարհ հարթել մարդկանց համար
13:31 Ամենամեծ մարսագնաց Curiosity-ն կարող է ճանապարհ հարթել մարդկանց համար | |
Ամենամեծ մարսագնացը՝ Curiosity-ն (Հետաքրքրություն), երկուշաբթի առավոտյան հաջող վայրէջք է կատարել Մարս մոլորակի վրա: Ութ ամիս տևած ճանապարհորդությունն ավարտվել է, այժմ մեկ ամսվա ընթացքում այն նախապատրաստվելու է իր հետազոտական առաքելությանը: Curiosity-ն երբևէ ստեղծվածներից ամենաբարդ տիեզերագնացն է և այժմ գտնվում է Կարմիր մոլորակի մակերեսին: Այն փորձելու է գտնել այնպիսի հարցերի պատասխաններ, որոնք մշտապես հետաքրքրել են մարդկությանը. Արդյո՞ք երբևէ կյանք եղել է Մարսի վրա և հնարավո՞ր է արդյոք ապագայում ապրել այս մոլորակի վրա: Այս տիեզերանավի վայրէջքն ապշեցուցիչ հաջողություն է, որին հասնել հնարավոր է եղել ողջ աշխարհի գիտնականների և ինժեներական մտքի շնորհիվ: «Չի եղել ավելի դժվար կամ տեխնիկապես ավելի բարդ կառույց: Սա, թերևս, ամենառիսկայինն էր մոլորակների` մեքենայացված ապարատների միջոցով հետազոտելու պատմության ընթացքում»,- հայտարարել է NASA-ի ղեկավար Չարլզ Բոլդենը` մամլո ասուլիսի ժամանակ: Mars Science Laboratory նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 2.5 մլդ դոլար, ծրագրի իրականացումը սկսվել էր 2004 թ.: Դրա գլխավոր օղակը Curiosity-ն է, որն այս տեսակի մարսագնացների երրորդ սերունդն է: Իր չափսերով այս տիեզերանավը համապատասխանում է միջին չափսերի ավտոմեքենային, կշռում է 899 կգ, նրանում տեղակայված են 75 կգ քաշով 10 գիտական սարքավորում, որոնք թույլ են տալու մարսագնացին իրականացնել երկրաբանական և երկրաքիմիական հետազոտություններ, ուսումնասիրել մթնոլորտը և կլիման, փնտրել ջուրը և դրա հետքերը, օրգանական միացությունները և որոշել` եղել է երբևէ Մարսի վրա կյանք և պիտանի է արդյոք Մարսի կյանքի համար: NASA-ի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խնդիր է դրել իրենց առջև` այն է` 2030-ական թթ. կեսերին Մարս ուղարկել տիեզերագնացների արշավախումբ: «Այսօր Curiosity-ն ճանապարհ է հարթում մարդկանց` Մարս հասնելու համար»,-ասել է նա: Թռիչքի ընթացում արդեն իսկ տիեզերանավն աշխատում էր ապագայում տիեզերագնացներով թռչելու ուղղությամբ: Մարսագնացում տեղադրված է սարքավորում ռադիացիայի աստիճանը չափելու համար`RAD, որը միացվել է 2011 թ. նոյեմբերից, տիեզերանավի թռիչքից որոշ ժամանակ անց: Քանի որ մարսագնացը և RAD սարքավորումը գտնվում են ջերմային վահանով ձևավորված պարկուճի մեջ, ուստի մարսագանցը կարող է «տիեզերագնացի» դեր կատարել: Թռիչքի ընթացքում RAD-ից ստացված տվյալները հնարավորություն կտան գնահատել տիեզերական ռադիացիայի աստիճանը մարդու օրգանիզմի վրա: Վայրէջքից անմիջապես հետո մարսագնացն ուղարկել է առաջին լուսանկարները: Ճիշտ է դեռևս, ելնելով տեխնիկական նկատառումներից, այդ լուսանկարները անգույն են: Մասնագետները չեն շտապում բոլոր ապարատները միացնելու հարցում` ներառյալ գիտական սարքավորումները: Դրանք ամենայն հավանականությամբ կմիացվեն օգոստոսի 8-ին և օգոստոսի 9-ին Երկիրը փորձ կանի ստանալու առաջին տվյալները: Վայրէջք կատարելով անվտանգ և գիտնականների համար հետաքրքիր տարածքի վրա` հավանականությունը մեծ է, որ հենց այդ վայրում Curiosity-ն կկարողնա գտնել ջրի հետքեր: Մարսագնացը «քիմիական լաբորատորիա է՝ անիվների վրա», քանի որ նրանում տեղադրված է «քիմիական տեսախցիկ», որով որոշվում է հանքանյութերի բաղադրությունը, մանիպուլյատորի վրա տեղադրված է APXS ռենտգենյան սպեկտրոմետրը, որն արձանագրելու է ռադիոակտիվ իզոտոպների տարբեր տեսակների առկայությունը և բազմաթիվ այլ սարքավորումներ: Գիտական ծրագրի առաջին փուլը տևելու է մեկ մարսյան տարի կամ 686 օր: Սակայն չի բացառվում, որ Curiosity-ն Մարսի վրա մնա շատ ավելի երկար, քանի որ նրա մարտկոցները լիցքավորվում են ոչ թե արևի էներգիայով, այլ նրանում տեղադրված է ռադիոիզոտոպային թերմոէլեկտրական գեներատոր: Այս «Ատոմային մարտկոցը» կարող է մարսագնացին էներգիայով ապահովել 14 տարի` անկախ տարավա եղանակից ու եղանակային պայմաններից: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |