Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 9
Հյուրեր: 9
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 23 » Ամերիաբանկն առաջատար է ֆակտորինգային գործարքների ծավալների աճով
07:53 Ամերիաբանկն առաջատար է ֆակտորինգային գործարքների ծավալների աճով | |
Ամերիաբանկը ակտիվորեն ընդլայնում է ֆակտորինգային գործարքների ծավալները ֆինանսական շուկայում: Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի արդյունքներով Բանկի ֆակտորինգային գործարքների ծավալն աճել է շուրջ 2.7 անգամ 2011թ. տարեկան ցուցանիշի նկատմամբ, և այս ցուցանիշը լավագույնն է ՀՀ բանկային համակարգում: Ֆակտորինգով Բանկին զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալը 2012թ. 1-ին կիսամյակի արդյունքներով 4 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Առանց ռեգրեսի ֆակտորինգային գործառնությունների ծավալը նույնպես շարունակում է աճել մեծ տեմպերով. ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում ֆակտորինգային գործարքների շուրջ 72%-ը բաժին է ընկնում ռեգրեսով, իսկ 28%-ը` առանց ռեգրեսի ֆակտորինգային գործարքներին: Ամերիաբանկը ֆակտորինգային գործառնությունների գծով համագործակցում է մեծածախ առևտրով զբաղվող բոլոր ցանցերի, խոշոր արդյունաբերական և հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ և ելնելով իր հաճախորդների առանձնահատկություններից` մշակել ու ներդրել է գործարքների անհատական սխեմաներ: Ամերիաբանկը 2012թ.-ի երկրորդ կիսամյակում ևս շարունակելու է տեղական շուկայում ակտիվ գործունեությունը ֆակտորինգային գործառնությունների գծով` միաժամանակ ընդլայնելով ու զարգացնելով միջազգային ֆակտորինգային գործարքները: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |