22:17 Ամերիկյան ցեցը պատուհասել է հայ գյուղացիներին | |
Հայաստանի ֆերմերները ահազանգում են. ամերիկյան ծագում ունեցող ցեցը ոչնչացնում է Արմավիրի և Արարատի մարզերում աճեցված կարտոֆիլը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են ֆերմերներ Վարուժան Խոդեդանյանն ու Արմեն Սիմոնյանը: –Ցեցը մեր երկիր է հասել Թուրքիայից Հայաստան ներմուծված լոլիկի հետ։ Եթե ցեցից մեկ լոլիկի մեջ մեկ հատ էլ լինի, այն մեկ օրում մի քանի հազարի կարող է հասնել,–ասել է Խոդեդանյանը՝ հավելելով, որ դեռ անցած տարվանից կա այս խնդիրը, և իրենք ահազանգել են, սակայն հարցը, միևնույն է, անուշադրության է մատնվել։ Ասուլիսի մյուս բանախոս Արմեն Սիմնոյանն էլ նշել է, որ խնդրի լուծման համար պետական մոտեցում պետք է ցուցաբերվի, քանի որ ցեցի տարածվածությունն արդեն համատարած բնույթ է կրում. –Հայաստանի գյուղատնտեսությունն այսօր շատ վատ վիճակում է։ Կառավարությունը, գյուղնախարարությունը պետք է օգնի գյուղացուն՝ այս վիճակից դուրս գալու համար։ Ցեցերից յուրաքանչյուրն ամեն չորս օրը մեկ մոտ չորս հազար ձու է դնում։ Միաժամանակ, ֆերմերները ահազանգել են, որ ցեցի դեմ պայքարելու համար գյողւացիները հաճախ արգելված թունաքիմիկատներ են օգտագործում, որոնք կարող են սպառողների շրջանում հիվանդություններ առաջացնել և նույնիսկ մահվան պատճառ դառնալ։ | |
|
Մեկնաբանություններ: 0 | |