![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
16:13 ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչը տպավորված է Հայաստանի սոցիալական ապահովության ոլորտի հաջողություններով | |
![]() Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ներկայացուցիչ տիկին Պ. Ալեքսանդրին եւ հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Ք. Հիլիարդին: Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին` նախարարը նշել է. «Ուրախ եմ հանդիպման եւ մեր համագործակցության համար, բարձր եմ գնահատում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ մեր գործընկերությունը, որը հնարավորություն է տալիս քննարկել եւ լուծել ոլորտի կարեւորագույն բարեփոխումների ընթացքում առաջացող խնդիրները»: Հյուրերի խնդրանքով նախարարը ներկայացրել է կենսաթոշակային բարեփոխումների, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման, պետական խնամքի հաստատություններում խնամող երեխաների սոցիալական պաշտպանության, հաստատությունների բեռնաթափման եւ այլընտրանքային ծառայությունների` ցերեկային խնամքի կենտրոնների ցանցի ընդլայնման, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման եւ այլ ուղղություններով կատարված աշխատանքների մասին: Տիկին Ալեքսանդրը նշել է, որ Հայաստանում եղել է 1999-ին եւ տպավորված է երկրի, մասնավորապես` սոցիալական պաշտպանության ոլորտի հաջողություններով եւ հավաստիացրել, որ պատրաստ է նպաստել ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրերին: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |