17:14 Անցյալ տարվա համեմատ՝ հայ սպառողներն ավելի լավատես են | |
Սպառողների վստահության ինդեքսը 2012 թ. չորրորդ եռամսյակում աճել է նախորդ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ, սակայն նվազել է նախորդ եռամսյակի նկատմամբ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Մասնավորապես՝ սպառողների վստահության ինդեքսը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 0,2%-ով, իսկ նախորդ եռտամսյակի համեմատ նվազել է 4,6%-ով: Սպառողների վստահության ինդեքսն իրենից ներկայացնում է սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված միջին թվաբանական փոփոխություն: Այն բաղկացած է 2 մասից` ընթացիկ պայմանների ինդեքս (հարցերը վերաբերել են ներկա իրավիճակին) եւ ապագա պայմանների ինդեքս (հարցերը վերաբերել են ապագային): Ըստ հարցումների՝ խոշոր գնումներ կատարած հայ սպառողների թիվը նվազել է ինչպես նախորդ եռամսյակի, այնպես էլ նախորդ տարվա համեմատ: Այնուամենայնիվ՝ հարցվածների մոտ 50,2%-ը խոստովանում է, որ խոշոր գնում կատարել է, իսկ 57,4%-ը պլանավորում է դա կատարել հաջորդ եռամսյակում: Տնային տնտեսությունների մեծամասնությունը (73,5%-ը) տնտեսության ներկա վիճակը բարվոք չի գնահատում, թեեւ նախորդ եռամսյակի համեմատ լավատեսների թիվն աճել է: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |