Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 2
Հյուրեր: 2
Մասնակիցներ: 0
![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 19 » Անշարժ գույքի շուկան մայիսի համեմատ ակտիվացել է
12:59 Անշարժ գույքի շուկան մայիսի համեմատ ակտիվացել է | |
2012թ. հունիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 14 հազար 182 գործարքներ, որոնց քանակը, 2012թ. մայիսի համեմատ, աճել է 1.7%-ով, իսկ 2011թ. հունիսի համեմատ՝ նվազել` 16. 4%-ով:
2012թ. հունիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3,742 օտարման գործարքների 76.7%-ը կազմել են առքուվաճառքները, 23.0%-ը` նվիրատվությունները, և 0.3%-ը` փոխանակությունները: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 41.0%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 37.4%-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները: 2012թ. հունիսին, 2012թ. մայիսի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակն աճել է 5.3%-ով, իսկ 2011թ. հունիսի համեմատ՝ նվազել` 12.2%-ով: Երևան քաղաքում 2012թ. հունիսին, 2012թ. մայիսի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 4.9%-ով, իսկ 2011թ. հունիսի համեմատ` 21.8%-ով: Հունիսին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2012թ. մայիսի համեմատ, աճել են 0.8%-ով, իսկ հանրապետության քաղաքներում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները հունիսին մայիսի համեմատ աճել են 0.7%-ով: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |