Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 10
Հյուրեր: 10
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 27 » ԱՊՊԱ. Հատուցման համար դիմողների թիվն աճել է, հատուցման ծավալները՝ նվազել
14:49 ԱՊՊԱ. Հատուցման համար դիմողների թիվն աճել է, հատուցման ծավալները՝ նվազել | |
2012 թ. հուլիսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 348 հզ. 610: Նախորդ ամսվա վերջին օրվա համեմատ այս ցուցանիշը աճել է 2,513-ով: Տարվա առաջին կիսամյակում վարորդների կողմից վճարվել է մոտ 10 մլն 969 հզ. դրամ: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալներով՝ հուլիս ամսվա ընթացքում աճել է հատուցման համար ներկայացված դիմումների քանակը` 3,769 հատ (հունվար-հունիս ամիսների ընթացքում` ամսական միջինում 3,461 դիմում): Ամսվա ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմում է 690 մլն դրամ, իսկ միջին հատուցման գումարը կազմում է մոտ 216 հզ. դրամ: Հուլիս ամսվա ընթացքում ապահովագրական հատուցումների նպատակով կատարված ուղղակի ծախսերը կազմել են 12.068 մլն դրամ, ինչը հունվար-հունիս ամիսների միջին ցուցանիշից փոքր է 3.536 մլն դրամով (15.603 մլն): Հատուցումների կարգավորման ծախսերի նվազման և պահուստային մի քանի ցուցանիշների փոփոխությունների հետևանքով փոքր-ինչ նվազել է համակարգի վնասաբերության ցուցանիշը` կազմելով 66%: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |