Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 10
Հյուրեր: 10
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 28 » Apple-ը ձգտում է արգելել ԱՄՆ-ում Samsung-ի 8 սարքերի վաճառքը
16:28 Apple-ը ձգտում է արգելել ԱՄՆ-ում Samsung-ի 8 սարքերի վաճառքը | |
Ամերիկյան Apple ընկերությունը ձգտում է հասնել ԱՄՆ-ում հարավկորեական մրցակից Samsung-ի 8 սարքերի վաճառքը դատական կերպով արգելելուն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ամերիկյան շուկայում իրացման համար արգելված սարքերի ցուցակում առաջին հերթին ընդգրկված են Galaxy S 4G և Droid Charge առաջատար մոդելները: Հայցային պահանջի լսումները նշանակված են սեպտեմբերի 20-ին: Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 25-ին Կալիֆոռնիա նահանգի դաշնային դատարանը Apple- Samsung արտոնագրային վեճը լուծեց հօգուտ Apple-ի՝ հարավկորեական արտադրողին պարտավորեցնելով վճարել 1,05 մլրդ դոլարի փոխհատուցում: Խոշոր տեխնոլոգիական հսկաները արտոնագրային պատերազմ են վարում ավելի քան 1 տարի: Առաջին դատական հայցը ներկայացրել է ամերիկյան կորպորացիան 2011-ի ապրիլին՝ Samsung-ին մեղադրելով դիզայնի տարրեր պատճենելու մեջ: Ի պատասխան՝ Samsung-ը մի քանի պատասխան հայցեր է ներկայացրել մի քանի երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ավստրալիայում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |