Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 2
Հյուրեր: 2
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 2 » Առևտրաարդյունաբերական պալատը կաջակցի Հայաստան ներգաղթած սիրիահայ գործարարներին
19:38 Առևտրաարդյունաբերական պալատը կաջակցի Հայաստան ներգաղթած սիրիահայ գործարարներին | |
ՀՀ ԱԱՊ նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանի հրամանով ստեղծվել է սիրիահայ գործարարներին կամ գործարարություն սկսողներին աջակցելու խորհուրդ, որը պատրաստ է դիմողներին առաջնահերթ կարգով տրամադրել խորհրդատվություն` հայկական բիզնես-միջավայրում հաստատվելու հարցերում: «Ներգաղաթած սիրիահայ գործարարը ներդրումներ կատարելիս պետք է իմանա, թե ինչ հարկային դաշտ է գործում Հայաստանում, իմանա մաքսային և հարկային պայմանները կամ ինչպիսի գրված ու չգրված օրենքներ կան: Հանձնաժողովի խորհրդատվությունն անվճար է»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը:- «Նախ պետք է տեսնել, թե ինչ խնդիրներով մեզ կդիմեն սիրիահայերը, նոր միայն առաջարկներով կդիմենք կառավարությանը»:
Բանախոսը փաստեց, որ հանձնաժողովը ստեղծված է իրենց բիզնեսը Հայաստան տեղափոխելու կամ Հայաստանում բիզնես հիմնելու ցանկություն հայտնող սիրիահայերի համար. «Առևտրաարդյունաբերական պալատը ոչ առևտրային կազմակերպություն է, և մենք պաշտպանում ենք բիզնեսի և մեր հայրենակիցների շահերը: Մինչ այսօր Հայաստան եկած սիրիահայերի 2-3 տոկոսն է ցանկություն հայտնել մնալ Հայաստանում: Սա փոքր թիվ է, բայց կփորձենք աջակցել և այդ խմբին»: Սիրիահայերի աջակցության խորհուրդն աշխատելու է ամեն օր, Արդյունաբերական պալատի կենտրոնական գրասենյակում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |