Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Դեկտեմբեր 19 » «Առավոտ». Գարեգին Նուշիկյանը կողմ է մենաշնորհների վերացմանը
17:03 «Առավոտ». Գարեգին Նուշիկյանը կողմ է մենաշնորհների վերացմանը | |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը դեկտեմբերի 6-ի քվեարկության ժամանակ «կողմ» է քվեարկել «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ներկայացրած հակամենաշնորհային գործունեության մասին օրենքի նախագծին: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։ ««Որովհետեւ ես դեմ եմ մոնոպոլիաներին, մենաշնորհներին: Իր նախընտրական ծրագրում նախագահ Սերժ Սարգսյանն էլ ասաց դրա մասին, որ ինչքան շուտ վերանան մեզ մոտ մոնոպոլիաները, այնքան մեր տնտեսությունն առավել առաջընթաց կզարգանա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը: Հիշեցնենք, որ այդ նախագիծը չընդունվեց, քանի որ հենց նախագահի քաղաքական թիմը՝ ՀՀԿ-ն եւ կոալիցիոն ՕԵԿ-ը, 61 պատգամավոր, «դեմ» քվեարկեցին: ՀԱԿ-ի ներկայացրած նախագծին «կողմ» լինելը ՀՀԿ-ական գործընկերների կողմից բացասաբար չի անդրադարձել Գ. Նուշիկյանի վրա: «Քվեարկություններից առաջ մենք չենք պայմանավորվում՝ նոր քվեարկում, եթե չկա քաղաքական հարց»,- բացատրեց թերթի զրուցակիցը»,- գրում է «Առավոտը»։ | |
|
Մեկնաբանություններ: 0 | |