![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
15:15 Armavia-ն հրաժարվում է Superjet-ից | |
Ռուսական Sukhoi Superjet-100 (SSJ-100) ինքնաթիռների նախնական պատվիրատու Armavia ավիաընկերությունը կարծես թե վերջնականապես հիասթափվել է իր ընտրությույունից և որոշում կայացրել չօգտագործել նախօրոք պատվիրված ինքնաթիռները, գրում է ռուսական РБК daily թերթը : Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ հրաժարվում է երկրորդ պատվիրված Superjet-ից, իսկ այժմ հնարավորություն է փնտրում հրաժարվել նաև առաջին օդանավից, որը ձեռք էր բերել 2011թ. սկզբին: Այն, որ Armavia-ի երկու SSJ-100 օդանավերը Ժուկովսկում ներկրվում են,РБК daily-ին պատմել են ավիացիոն շրջանակների մի քանի աղբյուրներ, և հաստատել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»nГражданские самолеты Сухого (ГСС) արտադրող ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Մուրավյովը: «Այս պահին Armavia-ի երկու ինքնաթիռներն էլ գտնվում են ГСС-ի ամառային փորձնական համալիրի տարածքում: Առայժմ ավիափոխադրողի կողմից ГСС-ի նկատմամբ կոնկրետ պարտավորություններից հրաժրավելու մասին պաշտոնական ոչ մի փաստաթուղթ չի ններկայացվել: Մենք փորձում ենք կարգավորել Armavia-ի հետ փոխհարաբերությունների հետ կապված բոլոր հարցերը աշխատանքային կարգով»,- ասելէ նա թերթին՝ հավելելով, որ առևտրական հարաբերությունները ավիափոխադրողի հետ կրում են կոնֆիդենցիալ բնույթ: РБК daily-ի՝ իրավիճակին ծանոթ աղբյուրներից մեկի համաձայնʽ Armavia-ն ГСС-ի մոտ առաջին ինքնաթիռից մնացած կուտակված պարտք ունի, սակայն ավիափոխադրողը հրաժարվում է այն վճարել: Աղբյուրի համաձայն՝ այդ օդանավը գրավ է դրված հայկական բանկերից մեկում: ГСС-ն արդեն ավիափոխադրողին առաջարկել է վերակառուցել այդ գործարքը և ձևակերկել երկու SSJ օդանավերի մատակարարումը ВЭБ-лизинг ընկերության միջոցով: «Ինքնաթիռը լավն է, բայց մինչև վերջ մշակված չէ: Եթե Airbus և Boeing ինքնաթիռները թռչում են յուրաքանչյուրը 330-350 ժամ ամսվա ընթացքում, ապա SSJ-ն փռել է ընդամենը 150 ժամ: Բացի այդ, ինչ վերանորոգման մասին կարող է խոսք լինել, եթե ինքնաթիռն ընդամենը մեկ տարեկան է և երաշխիքի մեջ է»,- ասել է РБК daily-ին մոտ կանգնած Armavia-ի աղբյուրը: նրա խոսքերով՝ վերջին կաթիլն այն է եղել, որ Ժուկովսկում երկօրյա վերանորոգման համար Armavia-ն ստիպված է եղել ծախսել 4 օր օդանավը ժամանակավորապես Մոսկվա տեղափոխելու հետ կապված մաքսային գործընթացների վրա: Ավիաընկերությունը դեռ հուլիսի սկզբին նախազգուշացրել էր ГСС-ին, որ ոչ մի պարագայում այդ ինքնաթիռը չի շահագործվի: «Armavia-ն ոչ մեծ ընկերություն է և չի կարող փորձարկումներ անել»,- ասել էր ավիաընկերության աղբյուրը: Armavia-ն Superjet-ի նախնական պատվիրատուն է և նոր ինքնաթիռի շահագործումը սկսել է 2011թ. ապրիլին: Երկրորդ ինքնաթիռը նրան պետք է հասներ նույնպես անցյալ տարի, սակայն Armavia-ն ձգձգեց օդանավի ընդունման գործարքը: Իսկ 2012թ. հուլիսի սկզբին ավիաընկերության ներկայացուցիչները հայտարարեցին, որ հրաժարավում են երկրորդ օդանավը գնելուց: РБК daily-ին Armavia-ից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |