Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 9
Հյուրեր: 9
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 27 » ԱՐՄԵՆԱԼ-ն ավելացնում է աշխատավարձը և վճարումները պետբյուջե
14:40 ԱՐՄԵՆԱԼ-ն ավելացնում է աշխատավարձը և վճարումները պետբյուջե | |
2012 առաջին կիսամյակին Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը ՌՈՒՍԱԼ միացյալ ընկերության կազմում է, թողարկել է 12630,1 տոննա արտադրանք, ինչը 3.7% պակաս է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Արտադրության որոշ կրճատումը կապված է անցած ձմեռ սևծովյան այն նավահանգիստներում հաստատված եղանակային արտակարգ պայմանների հետ, որոնց միջոցով ԱՐՄԵՆԱԼ-ին հումք է առաքվում ՌՈՒՍԱԼ-ի գործարաններից: Ինչպես հայտնի է, աննախադեպ սառնամանիքների պատճառով երկարաժամկետ ընդհատվել էր ծովագնացությունը Նովոռոսիյսկ-Փոթի և Նովոռոսիյսկ-Բաթումի ուղղություններով: ԱՐՄԵՆԱԼ-ն անկասելի կատարում է պետության առջև ստանձնած պարտավորությունները և հաջողությամբ իրականացնում է ներքին սոցիալական ծրագրերը: ՀՀ պետեկամուտների Հարկային ծառայության տվյալներով, 2012 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի պետբյուջե վճարվել է 672,85 մլն դրամ, որը 11,1% ավելի է անցյալ տարվա նույն ցուցանիշից: Պարտադիր սոցիալական ապահովագրությանը կատարված վճարումներն աճել են 12,0% և հասել 137,85 մլն դրամի: 2012 թ. առաջին կիսամյակում գործարանի միջին աշխատավարձը ավելացել է 5% և կազմել 262 105 դրամ: Աշխատավարձի ինդեքսավորման նպատակով ԱՐՄԵՆԱԼ-ի անձնակազմին հունվար-հունիս ամիսներին վճարվել է 20 հազար դոլարից ավելի (2011 թ. առաջին կիսամյակում աշխատավարձը չի ինդեքսավորվել): Ընթացիկ ժամանակահատվածում դոտացիոն անվճար սննդի կազմակերպման համար հատկացվել է 147 հազար դոլար, որը 2,55 անգամ ավելի է անցյալ տարվա նույն ցուցանիշից: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |