Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 2
Հյուրեր: 2
Մասնակիցներ: 0
![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 15 » «ԱրմենՏել» ընկերությունը փոխհատուցում է տրամադրում Beeline բջջային ցանցի բաժանորդներին
13:30 «ԱրմենՏել» ընկերությունը փոխհատուցում է տրամադրում Beeline բջջային ցանցի բաժանորդներին | |
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ ընկերության մասնագետների կողմից հայտնաբերվել է անկայունություն` ծրագրային ապահովման թարմացված տարբերակում, ինչը պատճառ է դարձել ընկերության ցանցում արձանագրված խափանումների: «ԱրմենՏել» ընկերությունն անմիջապես ձեռնարկել է համապատասխան սարքավորումների և համակարգերի ամբողջական փոխարինման համար անհրաժեշտ գործողություններ: Խափանումների պատճառների և կատարվող աշխատանքների վերաբերյալ ընկերությունը մանրամասն տեղեկություններ կտրամադրի Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովին` համաձայն ստացված հարցմանը: Հանձնաժողովի հետ համատեղ կիրականացվի տեղի ունեցածի պատճառների և հետևանքների վերլուծություն: Պատճառած անհարմարությունների համար «ԱրմենՏել» ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը և հայտարարում Beeline բջջային ցանցի բաժանորդներին փոխհատուցման տրամադրման մասին: Հատուցումը` անվճար 30 ներցանցային րոպե և 10 ՄԲ շարժական ինտերնետ, կտրամադրվի ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց: Ս.թ. օգոստոսի 16-ից բաժանորդները կարող են անվճար րոպեներն ու մեգաբայթերը ստանալու հարցումներ հղել ` ուղարկելով *444# անվճար USSD հրահանգ և ստանալով բոնուսները հաշվին մուտքագրելու վերաբերյալ պատասխան SMS-հաղորդագրություն: Անվճար րոպեներն ու մեգաբայթերը կարելի է օգտագործել օգոստոսի 17-ից Ժ 0:00-ից` 10 օրվա ընթացքում: Անվճար րոպեներն ու մեգաբայթերը սպառելուց հետո տարիֆիկացումը կիրականացվի համաձայն սակագնային պլանի: Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները միայն գտնվելով Հայաստանի Beeline ցանցում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |