Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 3
Հյուրեր: 3
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Հոկտեմբեր 10 » Գյուղմթերք վերամշակող ընկերություններն այս տարի 10 հազար տոննայով պակաս լոլիկ են մթերել
23:04 Գյուղմթերք վերամշակող ընկերություններն այս տարի 10 հազար տոննայով պակաս լոլիկ են մթերել | |
Հայաստանի գյուղմթերք վերամշակող ընկերություններն այս տարի` անցած տարվա համեմատ 10 հազար տոննայով պակաս լոլիկ են մթերել: ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանի` «ՀԺ»-ի թղթակցին տրամադրած տվյալներով, այս տարի` հոկտեմբերի 9-ի դրությամբ մթերվել է 25 հազար 422 տոննա լոլիկ, անցած տարվա նույն ժամանակահատվածում մթերված 35 հազար 101 տոննայի փոխարեն: Մինչդեռ մյուս բանջարեղենների, ինչպես նաև պտուղների մթերման այս տարվա ցուցանիշներն անցածի համեմատ շեշտակի աճել են, որոշ դեպքերում աճը քառակի է, ինչն առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |