Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 9
Հյուրեր: 9
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 2 » Աշխարհում գյուղմթերքների դեֆիցի՞տ է սպասվում
19:30 Աշխարհում գյուղմթերքների դեֆիցի՞տ է սպասվում | |
«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ առաջիկայում ամբողջ աշխարհում գյուղմթերքների դեֆիցիտ է սպասվում. «Բնակչության թիվը կտրուկ աճում է, մինչդեռ գյուղատնտեսական նշանակության հողերը մնում են նույնը, կամ` պակասում: Բնական է` եթե պարենամթերքը պակասեց, դրա գինն էլ կբարձրանա»:
Բանախոսը նշեց, որ ՄԱԿ-ը զարգացող երկրներին առաջարկում է կրկնապատկել պարենամթերքի արտադրությունը, իսկ զարգացած երկրներում` ավելացնել այն 60-70 տոկոսով. «Հայաստանը նույնպես զարգացող երկրների շարքին է դասվում: Մեր արտադրությունն ավելացնելու միջոցներն են հողերի ավելացումը և ժամանակակից միջոցների, ինչպես նաև` նոր սերմերի ինտենսիվ կիրառությունը»: Պարոն Սեդրակյանը միաժամանակ փաստեց, որ գյուղացիները չունեն բավարար դրամական միջոցներ` թանկարժեք սերմեր ու պարարտանյութեր գնելու համար. «Գյուղացին կրակն է ընկել հողի ձեռքը. ցանում է այն սերմերը, որոնք կարողացել է ինչ-որ կերպ ձեռք բերել: Դրանցից սպասվող բերքն էլ անկանխատեսելի է և անհայտ»: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |