ԳԼԽԱՎՈՐ »
2012 » Դեկտեմբեր » 7 » Այսօր Սպիտակի երկրաշարժի հիշատակի օրն է
12:39 Այսօր Սպիտակի երկրաշարժի հիշատակի օրն է |
Այսօր Սպիտակի երկրաշարժի հիշատակի օրն է: Երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին: Այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ դարձավ: Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11:41րոպեին: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ:
Երկրաշարժը ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթեւան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) եւ Սպիտակում (4հազ) մարդ:
Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ:
|
Դիտումներ: 525 |
Ավելացրեց: ArmFin
| վարկանիշ: 0.0/0 |